Բրիտանական խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Բրիտանական խոհանոց, ուտեստների պատրաստման սովորույթներ և ավանդույթներ Մեծ Բրիտանիայում[1]։ Բրիտանական խոհանոցը ոչ այնքան վատ համբավ ունի, հիմնականում ուշադրություն են դարձնում սննդի այն բաղադրիչների որակի վրա, որոնք սովորաբար տեղական արտադրություն ունեն[2]։ Բրիտանական ավանդական խոհանոցի սոուսներն ու համեմունքները համեմատաբար հեշտ են պատրաստվում, և դրանք օգտագործում են, որպեսզի ընդգծեն սննդի բնական համը, այլ ոչ թե փոխեն այն։ Մեծ Բրիտանիայի ծաղկման ժամանակաշրջանում բրիտանական խոհանոցը ենթարկվել է մի շարք երկրների` առաջին հերթին Հնդկաստանի խոհանոցի ազդեցությանը[3]։ Այսպես, օրինակ անգլո-հնդկական ուտեստը՝ պատրաստված հավից` տիկա մասալան, համարվում է բրիտանական ազգային ուտեստ։ Բրիտանական խոհանոցի հետևում ստեղծվեց «երևակայությունից զուրկ և ծանր» խոհանոցի համբավ։ Բրիտանական խոհանոցը միջազգային ճանաչում է ստացել լավագույն նախաճաշով և ավանդական Ծննդյան տոների ընթրիքով։ Այս հեղինակությունը հատկապես ամրապնդվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակահատվածներում, երբ կառավարությունը Մեծ Բրիտանիայում ներդրեց սննդի ռացիոնալացումը։ Բրիտանական ավանդական ուտեստներն են՝ ձուկ ու ֆրի, կարտոֆիլի թխվածքաճաշ մսով և կարտոֆիլի պյուրե։
Բրիտանական խոհանոցն ունի մի շարք ազգային և տարածաշրջանային տարբերակներ, ինչպիսիք են օրինակ՝ անգլիական, շոտլանդական, Ուելսի, ջիբրալթարյան և անգլո-հնդկական խոհանոցները, որոնցից յուրաքանչյուրը մշակել է իր տարածաշրջանային կամ տեղական ուտեստները,և դրանցից շատերը ստացել են սննդի ծագման տեղի անունը, ինչպես օրինակ Չեշիր պանիրը, Մանչեսթերյան տտիպը, Յորքշիրյան պուդինգը և ուելսյան բովված հացը պանրով[4][5].