Բրայան Բենդիս
ամերիկացի գրող, սցենարիստ, կոմիքսների հեղինակ և նախկին նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Բրայան Մայքլ Բենդիս (անգլ.՝ Brian Michael Bendis, օգոստոսի 18, 1967(1967-08-18)[1][2][3], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, սցենարիստ, կոմիքսների հեղինակ և նախկին նկարիչ։ Վերջին տասը տարիների ընթացքում կոմիքսներով գրքերի ամենահաջողակ գրողներից մեկն է և Ուիլլ Այսների հնգակի մրցանակակիր։ Ամերիկյան Image Comics հրատարակչության և կոմիքսներ թողարկող Marvel Comics կազմակերպության համար կատարած աշխատանքներն արժանացել են քննադատների, ինչպես նաև Սամիզդատի բարձր գնահատականին։
Բրայան Բենդիս անգլ.՝ Brian Michael Bendis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1967(1967-08-18)[1][2][3] (56 տարեկան) |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | կոմիքսների արտիստ, կոմիքսների սցենարիստ և սցենարիստ |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քլիվլենդի արվեստի ինստիտուտ[5] և Hebrew Academy of Cleveland? |
Ժանրեր | Կոմիքս[5] և superhero comics?[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Ultimate Spider-Man?[6], Powers?[6], House of M?[6] և Alias?[6] |
Աշխատավայր | Օրեգոնի համալսարան[7] |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | jinxworld.com |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/6.21.10BrianMichaelBendisByLuigiNovi1.jpg/320px-6.21.10BrianMichaelBendisByLuigiNovi1.jpg)
Սկսելով հանցավոր և Սև դետեկտիվի ժանրերում կոմիքսների թողարկումից, Բենդիսն ի վերջո հասել է սուպերհերոսների թեմաներին, որոնց շուրջ առ այսօր աշխատում է։ Բրայանը Բիլլ Ջեմասի և Մարկ Միլարի հետ միասին ստեղծել է «Ultimate Marvel Universe» մենամարտային վիդեոխաղը, որի շրջանակներում 2001 թվականին թողարկել է Ultimate Սարդ-մարդ շարքը և նախկինի պես աշխատում է որպես այդ խաղի սցենարիստ։
2004 թվականին սկսել է թողարկել Նոր Վրիժառուներ կոմիքսներ, նաև գրել է մի շարք կարևոր դեպքեր Մարվելի տիեզերքի մասին, ինչպիսիք են The House of M, Secret War, Secret Invasion և Siege քրոսովերները։ Կոմիքսների վրա աշխատանքներից բացի, ընդգրկվել է որոշ անիմացիոն հեռուստասերիալներում և տեսախաղերում։ Պորտլանդ նահանգի համալսարանում գրել է գրաֆիկական վեպեր և դասավանդել։