Բրագա (պորտ.՝ Braga, [ˈbɾagɐ], լատին․՝Bracara Augusta), քաղաք Պորտուգալիայում, համանուն շրջանի և մունիցիպալիտետի կենտրոն։ Գտնվում է Մեծ Մինյու խոշոր քաղաքական ագլոմերացիայի կազմում։ 2006 թվականի տվյալներով բնակչության թիվը 173,9 հազար է։ Քաղաքը և մունիցիպալիտետը ներառված են տնտեսական և վիճակագրական Հյուսիսային շրջանի և Կավադու ենթաշրջանի մեջ։ Հին վարչական բաժանմամբ Մինյու նահանգի կազմում էր։