Բվիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Բվիկներ (լատին․՝ Noctuidae), թիթեռների ընտանիք։ Հայտնի է 500, Հայաստանում՝ ավելի քան 126 տեսակ։ Ամենատարբեր չափերի գիշերային թիթեռներ են, ակտիվ են մթնշաղին կամ գիշերը։ Թևերի գունավորումը բազմազան է, իսկ նկարը ընտանիքի համար ընդհանուր բնույթ է կրում։ Առաջին զույգ թևերը երկարավուն են, հետինները՝ ավելի կարճ, կլորավուն, հանգստի վիճակում ծալում են տանիքաձև։