Բռնատիրություն
From Wikipedia, the free encyclopedia
Բռնատիրություն, կառավարման ավտորիտար համակարգ, որին բնորոշ է ոչ կուսակցական կամ թույլ կուսակցություն ունեցող մեկ առաջնորդը կամ առաջնորդների խումբը, փոքր զանգվածային մոբիլիզացիան և սահմանափակ քաղաքական բազմակարծությունը[1]։ Այլ սահմանումների համաձայն՝ «ժողովրդավարությունը կառավարման այն ռեժիմն է, որի ղեկավարները ընտրվել են վիճարկված ընտրությունների արդյունքում, հետևաբար, բռնատիրությունները ժողովրդավար չեն»[1]։ 19-րդ և 20-րդ դարերում բռնատիրությունը և սահմանադրական ժողովրդավարությունը դարձան աշխարհի երկու հիմնական կառավարման ձևերը, աստիճանաբար վերացնելով միապետությունները՝ ժամանակի ամենատարածված և ավանդական կառավարման ձևը։ Սովորաբար բռնատիրական ռեժիմի առաջնորդին անվանում են բռնապետ, չնայած որպես պաշտոնական անվանում առավել օգտագործվում է «լիդեր» հասկացությունը։ Բռնապետերին բնորոշ առանձնահատկություն է ուժեղ անձնավորություն լինելը՝ սովորաբար ճնշելով զանգվածների մտքի և խոսքի ազատությունը, որպեսզի պահպանի ամբողջական քաղաքական և սոցիալական կայունությունը։ Բռնատիրական և տոտալիտար հասարակությունները հիմնականում կիրառում են քաղաքական պրոպագանդա՝ կրճատելու համար այլընտրանքային կառավարման համակարգերի համակիրների ազդեցությունը[2][3]։