From Wikipedia, the free encyclopedia
Բու Քսյանջի (չինարեն՝ 卜祥志, դեկտեմբերի 10, 1985, Ցինդաո, Շանդուն, Չինաստան), չինացի շախմատիստ, գրոսմայստեր, 13 տարեկան, 10 ամսական և 13 օրական հասակում նա դարձել է Չինաստանի 10-րդ գրոսմայստերը՝ այն ժամանակ պատմության մեջ ամենաերիտասարդը։ 2008 թվականի ապրիլին Բու Քսյանջիի և Նի Հուայի էլոյի գործակիցը հատել է 2700-ը։
Բու Քսյանջի | |
---|---|
Պետություն(ներ) | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 10, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Ցինդաո, Շանդուն, Չինաստան |
Կոչում | գրոսմայստեր[1] և միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2689 |
ՖԻԴԵ համար | 8601445 |
365chess | Xiangzhi_Bu |
Chesstempo համար | 29743 |
ICCF համար | 29743 |
Մասնակցել է | Ամառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2] և Շախմատային օլիմպիադա 2018 |
Bu Xiangzhi Վիքիպահեստում |
2004 թվականին Բու Քսյանջին դարձել է Չինաստանի չեմպիոն։ 2015 թվականի Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում և 2018 թվականի շախմատի օլիմպիադայում հանդես է եկել երկրի հավաքականի կազմում և նվաճել ոսկի մեդալ։
Բուն ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 10-ին Ցինդաո քաղաքում։ Նրա պապը եղել է փորցառու շախմատիստ։ Բուն շախմատին ծանոթացել է ավագ զարմիկի միջոցով՝ վեց տարեկան հասակում։ Բուի հետաքրքրությունը շախմատի հանդեպ ավելի է շատացել 1991 թվականին, երբ Կանանց աշխարհի առաջնությունում չինացի շախմատիստւհի Սե Ցզյունը դարձել է չեմպիոն։ Շախմատով լրջորեն զբաղվել է 9 տարեկանում։ Այդ ընթացքում «Qingdao Daily» թերթը հիմնել է տեղական շախմատի ակումբ, որտեղ հաճախել են քաղաքի շատ երեխաներ, այդ թվում՝ «Qingdao Daily»-ի գլխավոր խմբագրի որդին։ Նրա առաջին շախմատային գիրքը եղել է Բոբի Ֆիշերի «Իմ արժանահիշատակ 60 պարտիաները» աշխատությունը։
1993 թվականին Բուն հաղթել է Ցինդաոյի շախմատի պատանեկան առաջնությունում։ 1997 թվականին նա դարձել Երեխաների ազգային գավաթի չեմպիոն։ 1998 թվականին՝ 12 տարեկանում, նվաճել է դպրոցականների ազգային չեմպիոնի և մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ 1999 թվականին իր մարզիչ Ջի Յունկիի հետ մեկնել Եվրոպա՝ մասնակցելու շախմատի մի քանի միջազգային մրցաշարերի։ 1999 թվականի աշնանը նա երկու ամսվա ընթացքում լրացրել է գրոսմայստերի կոչում ստանալու համար անհրաժեշտ երեք նորմերը։ Նա 13 տարեկան, 10 ամսական և 13 օրական է եղել, երբ լրացրել է գրոսմայստերի վերջին նորմը։ Այդ պահին նա դարձել է ամենաերիտասարդ շախմատիստը, որը նվաճել է այդ տիտղոսը։ 2002 թվականի հուլիսին նա այդ ռեկորդը զիջել է Սերգեյ Կարյակինին։ 1999 թվականին Բուն դարձել է Գերմանիայի բաց առաջնության հաղթող։
Նաև 2000 թվականին Նյու Յորքում անցկացված «Future World Champions Match» մրցաշարում Բուն 6+1⁄2-1½ հաշվով հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին։ Նույն թվականի մայիսին Բուն առաջին անգամ հանդես է եկել Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում՝ «Նյու Յորքի օփենում»։ Նա համարվել է մրցաշարի ֆավորիտներից մեկ, սակայն 5 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը[3]։
2003 թվականի դեկտեմբերին Բուն 7 միավորով դարձել է 10-րդ «Aceimar International Open» մրցաշարի հաղթող[4]։
2004 թվականի նոյեմբերին Լանժոու քաղաքում մասնակցել է Չինաստանի շախմատի առաջնությանը, 11 հնարավորից վաստակել 9 միավոր և դարձել երկրի չեմպիոն[4]։
2006 թվականին Բուն հաղթել է Նիգերիայի Լագոս քաղաքում անցկացված շախմատի աշխարհի 9-րդ համալսարանական առաջնությունում։ Նա Նի Հուայի հետ կիսել է առաջին տեղը և վերջինիս հաղթել թայ-բրեյքում[5]։
2007 թվականի հուլիսին Բուն հաղթել է Կանադայի շախմատի բաց առաջնությունում։ Նույն թվականի հոկտեմբերին Բիլբաոյում դարձել է կույր շախմատի աշխարհի գավաթակիր։ Մրցաշարի ընթացքում նա հաղթել է Վեսելին Տոպալովին, Մագնուս Կառլսենին, Պենտալա Հարիկրիշնային, Յուդիթ Պոլգարին և Սերգեյ Կարյակինին[6]։
2001 թվականից Բուն հանդես է գալիս Չինաստանի հավաքականում։ 2005 թվականին Բեեր Շևայում կայացած Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում և Թուրինի 2006 թվականի շախմատի օլիմպիադայում առաջին խաղատախտակի վրա նա լավ արդյունքներ է ցույց տվել և նվաճել անհատական և թիմային արծաթե մեդալներ[7]։ Նա խաղացել է երկու նախորդ շախմատային օլիմպիադաներում՝ 2002 և 2004 թվականներին, երկուսում էլ չորրորդ խաղատախտակի վրա[8]։
Բուն եղել է Չինաստանի հավաքականի կազմում, որը ոսկե մեդալ է նվաճել 2015 թվականին շախմատի աշխարհի թիմային առաջնությունում[9]։ Նա 2018 թվականին եղել է 43-րդ շախմատային օլիմպիադայի հաղթող թիմի կազմում։ Այդ մրցաշարի ժամանակ Բուն 4 խաղատախտակի վրա նվաճել է նաև անհատական բրոնզե մեդալ[10]։
Բու Սյանչժին ամուսնացած է կանանց գրոսմայստեր Հուանգ Քյանի հետ[11]։
Տարի | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2001 | Շանհայ | 1-ին խաղ Ռուսաստան-Չինաստան | 3 | 0 | 3 | 6-ից 4½ | |
2002 | Բլեդ | 35-րդ Օլիմպիադա | 3 | 0 | 7 | 10-ից 6½ | |
2004 | Մոսկվա | խաղ Չինաստան-Ռուսաստան 2004|2-րդ խաղ Ռուսաստան — Չինաստան | 1 | 1 | 4 | 6-ից 3 | |
2004 | Կալվիա | 36-րդ Օլիմպիադա | 5 | 3 | 5 | 13-ից 7½ | |
2005 | Բեեր Շևա | Աշխարհի 6-րդ թիմային առաջնություն | 3 | 1 | 4 | 8-ից 5 | 2[12] |
2006 | Թուրին | 37-րդ Օլիմպիադա | 4 | 0 | 8 | 12-ից 8 | 2[12] |
2006 | Էրգունա | 3-րդ խաղ Ռուսաստան-Չինաստան | 1 | 1 | 8 | 10-ից 5 | |
2007 | Բիլ | 40-րդ միջազգային մրցաշար | 2 | 4 | 3 | 9-ից 3½ | 7—10 |
2007 | Նիժնի Նովգորոդ | 4-րդ խաղ Ռուսաստան -Չինաստան | 2 | 2 | 6 | 10-ից 5 | |
2007 | Խանտի-Մանսիյսկ | Աշխարհի գավաթ | 2 | 1 | 3 | 5-ից 3½ | |
2008 | Սոֆիա | 4-րդ միջազգային մրցաշար | 1 | 5 | 4 | 10-ից 3 | 5 |
2008 | Նինբո | 5-րդ խաղ Ռուսաստան -Չինաստան | 1 | 1 | 3 | 5-ից 2½ | |
2008 | Դրեզդեն | 38-րդ Օլիմպիադա | 1 | 1 | 7 | 9-ից 4½ | |
2008 | Նանկին | Միջազգային մրցաշար | 2 | 2 | 6 | 10-ից 5 | 3 |
2010 | Խանտի-Մանսիյսկ | 39-րդ Օլիմպիադա | 3 | 1 | 6 | 10-ից 6 | |
2012 | Ստամբուլ | 40-րդ Օլիմպիադա | 2 | 1 | 5 | 8-ից 4½ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.