Բուրգ բայ Մագդեբուրգ
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
Բուրգ բայ Մագդեբուրգ (գերմ.՝ Burg bei Magdeburg), քաղաք Գերմանիայի հյուսիսարևելյան մասում՝ Սաքսոնիա-Անհալտ երկրամասում, որի կազմի մեջ մտնող Երիխովերի շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Էլբա-Հավել ջրանցքի ափին, երկրամասի մայրաքաղաքից՝ Մագդեբուրգից 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[1]։ Համբավվել է պատմա-ճարտարապետական հարուստ ժառանգությամբ, մասնավորապես՝ միջնադարյան եկեղեցիներով ու աշտարակներով, ինչի պատճառով ստացել է «Աշտարակների քաղաք» մականունը։ Գերմանական մի շարք այլ քաղաքների պես Բուրգն էլ առնչություն ունի Ռոլանդի մասին դյուցազներգության հետ, որի գլխավոր հերոսի արձանը քաղաքում վերականգնվել է 1999 թվականին։ Բուրգի մերձակայքում է գտնվում երկար և միջին երկարության ռադիոալիքներ հեռարձակող կայանը, որի օգնությամբ է իր հաղորդումները հեռարձակում մասնավորապես Radio Wolga-ն։
Բուրգ բայ Մագդեբուրգը նշանավոր ռազմագետ Կարլ Կլաուզևիցի ծննդավայրն է։