սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի նախագահ (2004-2012) From Wikipedia, the free encyclopedia
Բորիս Տադիչ (սերբ.՝ Борис Тадић, հունվարի 15, 1958[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ։ Սերբիայի նախագահ (2004-2012)։
Բորիս Տադիչ | |||
| |||
---|---|---|---|
2004 թվականի հուլիսի 11 - 2012 թվականի ապրիլի 5 | |||
Նախորդող | Միլան Միլուտինովիչ | ||
Հաջորդող | Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ | ||
Կուսակցություն՝ | Սերբիայի Սոցիալադեմոկրատական կուսակցություն (սկսած 2014) Սերբիայի Դեմոկրատական կուսակցություն (1990-2014) | ||
Կրթություն՝ | Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հոգեբան | ||
Դավանանք | ուղղափառություն | ||
Ծննդյան օր | հունվարի 15, 1958[1][2] (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Քաղաքացիություն | Սերբիա | ||
Հայր | Ljubomir Tadić? | ||
Մայր | Nevenka Tadić? | ||
Ամուսին | Տատյանա Տադիչ, ծնյալ Ռոդիչ | ||
Զավակներ | դուստրեր: Մաշա և Վանյա | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ծնվել է Սարաևո քաղաքում, Բելգրադյան համալսարանի ուսուցիչ Լյուբոմիրա Տադիչի և բժիշկ-նյարդաբան Նևենկի Տադիչի ընտանիքում։
Տարրական և միջնակարգ դպրոցը ավարտել է Բելգրադում։ Բելգրադյան համալսարանում սովորել է սոցիալական հոգեբանություն։ Եղել է առաջին Բելգրադյան գիմնազիայի հոգեբանության ուսուցիչ։
Եղել է ժողովրդավարության խթանման Կենտրոնի հիմնադիրը և առաջին տնօրենը։
Սկսած 1990 թվականից եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ։ Զորան Ջինջիչի մահից մեկ տարի անց, 2004 թվականին ընտրվեց, որպես կուսակցության նախագահ։
2000 թվականի նոյեմբերից մինչև 2001 թվականի հունիսը բուլդոզյան հեղափոխության ժամանակաշրջանում, որպես հեռահաղորդացման նախարար մտել է Հարավսլավիայի ղեկավարության կազմի մեջ։ Նաև Սերբիայի և Չեռնոգորիայի նախարարների միությունում իրականացրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։
2004 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ շրջանում հաղթել է, հավաքելով ձայների 53 %-ը, և շրջանցելով ազգայնական Տոմիսլավ Նիկոլիչին։ Սերբիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Պրեդրագ Մարկովիչին։ 2008 թվականին առաջին շրջանում ձայների փոքր-ինչ առավելությամբ առաջ անցավ Տոմիսլավ Նիկոլիչը, սակայն Տադիչը հաղթելով երկրորդ շրջանում, արդեն երկրորդ անգամ դարձավ նախագահ։
2012 թվականի ապրիլի 4-ին հայտարարեց, որ կլքի Սերբիայի նախագահի պաշտոնը և կանցնի թոշակի[7][8]։
Տիրապետում է անգլերեն, սերբերեն և ֆրանսերեն լեզուններին։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.