Փոխարկելի մարկ
From Wikipedia, the free encyclopedia
Փոխարկելի մարկ (բոս․՝ և խորվ.՝ konvertibilna marka, սերբ.՝ конвертибилна марка) (ISO 4217 կոդը՝ «BAM»), Բոսնիա և Հերցեգովինայի ազգային արժույթն է։ 1 փոխարկելի մարկը հավասար է 100 ֆենինգի (բոս․՝ և խորվ.՝ feninga, սերբ.՝ фенинга):
Տեսակ | տարադրամ և մարկ |
---|---|
ISO 4217 կոդ | BAM |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Ներդրման ամսաթիվը | հունիսի 22, 1998 |
Նշան | KM |
Մետաղադրամ | 5, 10, 20, 50 ֆենինգ 1, 2, 5 փոխ. մարկ |
Թղթադրամ | 10, 20, 50, 100, 200 փոխ. մարկ |
Կենտրոնական բանկ | Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկ |
Փոխարինել է | Բոսնիա և Հերցեգովինայի դինար |
Բոլոր անունները ծագում են գերմանական մարկից և պֆենիգից համապատասխանաբար, որոնց հետ սկզբնապես այս արժույթը փոխկապակցված է եղել 1։1 հարաբերակցությամբ։ Գերմանական մարկը եվրոյով փոխարինելուց հետո փոխարկելի մարկը փոխկապակցվել է եվրոյին՝ 1,95583 մարկ = 1 եվրո հարաբերակցությամբ։
Ներդրվել է 1998 թվականին՝ 1995 թվականի Դեյտոնյան համաձայնագրի հիման վրա, որը վերջ դրեց Բոսնիայի քաղաքացիական պատերազմին։
Երկրի երկու մասերում (Բոսնիայի և Հերցոգովինայի Դաշնություն, և Սերբական Հանրապետություն) գործածվում են տարբեր թղթադրամներ (բացառություն է կազմում 200 մարկ թղթադրամը), որոնք նույն ոճի մեջ են մշակված, բայց տարբեր դիզայն ունեն։