![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Bosanska_krajina01.png/640px-Bosanska_krajina01.png&w=640&q=50)
Բոսնիական Կրաինա
From Wikipedia, the free encyclopedia
Բոսնիական Կրաինա (սերբ.՝ Босанска Крајина, բոս․՝ Bosanska Krajina, խորվ.՝ Bosanska krajina), աշխարհագրական և պատմական տարածաշրջան Բոսնիա և Հերցեգովինայի արևմուտքում։ Ընկած է Սավա, Գլինա, Վրբանյա և Վրբաս գետերի միջև, որոնք սահմանագծում ենմ այդ տարածաշրջանը համապատասխանաբար հյուսիսից, հյուսիս-արևմուտքից, արևելքից և հարավ-արևելքից։ Տարածաշրջանը պատմական, տնտեսական, մշակութային առանձին կազմավորում է Բոսնիա և Հերցեգովինայում և հռչակված է իր բնության բազմազանությամբ ու գեղեցկությամբ[1]։ Նրա պատմական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Բանյա Լուկան է։ Մյուս քաղաքներն են՝ Բիհաչը, Կազինը, Վելիկա Կլադուշան, Պրիեդորը, Սանսկի մոստը, Գրադիշկան, Կոզարսկա Դուբիցան, Նովի Գրադը, Բոսանսկա Կրուպան, Կլյուչը, Բոսանսկի Պետրովացը, Կոտոր Վարոշը, Շիպովոն, Մրկոնից Գրադը, Դրվարը, Բոսանսկո Գրահովոն, Գոռնի Վակուֆը, Բուգոյնոն, Դոնյի Վակուֆը, Յայցեն, Կնեժևոն, Բուժիմը, Լակտաշին և Չելինացը[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Bosanska_krajina01.png/640px-Bosanska_krajina01.png)
Բոսնիական Կրաինան պաշտոնապես ձևակերպված կազմավորում չէ Բոսնիա և Հերցեգովինայում, սակայն ունի մշակութային ու պատմական յուրահատկություններ, որոնք ձևավորվել են մի շարք պատմական ու տնտեսական իրադարձությունների արդյունքում։ Ներկայումս նրա տարածքը բաժանված է Բոսնիա և Հերցեգովինայի երկու կազմավորումների՝ Սերբական Հանրապետության և Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության միջև։