Բոլերո
From Wikipedia, the free encyclopedia
Բոլերո (իսպ.՝ Bolero), իսպանական ժողովրդական զուգապար, չափավոր-արագ տեմպով, 3/4 չափով։ Պարը ձևավորվել է Իսպանիայում 18-րդ դարի վերջին, ուղեկցվում է կիթառների նվագով, երբեմն՝ երգով, ռիթմն ընդգծվում է կաստանիետներով կամ մատների չրթոցով։
Մի շարք կոմպոզիտորներ բոլերո ձևն օգտագործել են իրենց ստեղծագործություններում՝ Շոպենը, Ռավելը, Բեռլիոզը, Վերդին, Դելիբը, Գլինկան, Չայկովսկին և այլք[3]։