Բոբ Դիլան (անգլ.՝ Bob Dylan, իսկական անունը՝ Ռոբերտ Ալեն Ցիմմերման, անգլ.՝ Robert Allen Zimmerman, մայիսի 24, 1941(1941-05-24)[3][4][5][…], Դուլութ, Մինեսոտա, ԱՄՆ[6][1]), ամերիկացի երգիչ, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և նկարիչ։ Շուրջ հինգ տասնամյակ ռոք երաժշտության մեջ հանդիսանում է պաշտամունքային անձ[7]։ Նրա երգերից շատերը, ինչպիսիք են՝ «Blowin’ in the Wind»-ը և «The Times They Are a-Changin’»-ը դարձան քաղաքացիական իրավունքների պաշտպանության[8] և հակապատերազմական շարժման հիմներ ԱՄՆ-ում[9]։ Սկսել է ստեղծագործել 1960-ական թվականների սկզբներին։ Ըստ Rolling Stone ամսագրի կատարած հարցումների[10]՝ նշանակալիության առումով համարվում է երկրորդ երաժիշտը (Բիթլզից հետո) երաժշտության պատմության մեջ[11]։ 2016 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ «մեծ ավանդույթներ ունեցող ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչականություն ստեղծելու համար»[12]։
Արագ փաստեր Բոբ Դիլան, Հիմնական տվյալներ ...
Բոբ Դիլան |
---|
|
Հիմնական տվյալներ |
---|
Բնօրինակ անուն | Bob Dylan |
---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Allen Zimmerman[1] |
---|
Նաև հայտնի է որպես | Bob Dylan[1] |
---|
Ծնվել է | 1941 թվական մայիսի 24 (75 տարեկան) Դուլութ, Մինեսոտա |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանրեր | ֆոլկ ռոք, ֆոլկ, քանթրի-ռոք, քրիստոնեական ռոք, ռոք |
---|
Մասնագիտություն | վոկալիստ, պոետ, կոմպոզիտոր, կիթառիստ |
---|
Երգչաձայն | բարիտոն |
---|
Գործիքներ | կիթառ |
---|
Լեյբլ | Columbia Records, Asylum Records |
---|
Կրթություն | University of Minnesota system?, Hibbing High School? և Sidwell Friends School? |
---|
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա[1], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[1], Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[1] և Traveling Wilburys?[1] |
---|
Ամուսին | Sara Dylan?[1] և Carolyn Dennis?[2] |
---|
Պարգևներ | |
---|
Կայք | bobdylan.com |
---|
Ստորագրություն |
---|
|
Bob Dylan Վիքիպահեստում |
Փակել