Բյուրեղավան
քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Բյուրեղավան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզի հարավարևմտյան հատվածում։ Հեռավորությունը մարզկենտրոն Հրազդան քաղաքից 43 կմ է, մայրաքաղաք Երևանից՝ 20 կմ։ նախկինում կոչվել է Արզնի բանավան։
Քաղաք | ||
---|---|---|
Բյուրեղավան | ||
![]() | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայք | |
Համայնք | Կոտայքի մարզ | |
Քաղաքապետ | Հակոբ Բալասյան | |
Հիմնադրված է | 1945 թ. | |
Այլ անվանումներ | Արզնի | |
Մակերես | 4 կմ² | |
ԲԾՄ | 1300 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 9 500[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բյուրեղավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (222) | |
Փոստային ինդեքս | 2214 | |
Փոստային դասիչ | 2214 | |
Պաշտոնական կայք | byureghavan.am | |
| ||
Աշխարհագրություն
Բյուրեղավան քաղաքի վարչական տարածքը կազմում է 372.48 հեկտար։ Քաղաքը արևելքից, հարավից և արևմուտքից սահմանակից է Արզնի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից՝ Նուռնուսի գյուղական համայնքին։
Պատմություն
Հիմնադրվել է 1945 թվականին, որպես Արզնիի ապակու տարաների գործարանի բանավան և կոչվել է Արզնի բանավան։ 1974 թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ և անվանակոչվել Բյուրեղավան։ 1994 թվականին Բյուրեղավանին տրվել է քաղաքի կարգավիճակ[2]։
Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն։ Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում՝ «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ։
Կլիմա
Կլիման մեղմ է, ամառը՝ զով, ձմեռը՝ ոչ ցրտաշունչ։
Հանքային ջրեր
Բյուրեղավանի «Արզնի» հանքային ջրերի աղբյուրները ունեն 15 լ/վրկ ելք[3]։
Բնակչություն
Բնակիչները ՀՀ տարբեր բնակավայրերից են, 1988-1992 թվականներին բնակչությունը համալրվել է նաև Ադրբեջանից բռնի տեղահանված հայերով։
Բյուրեղավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տնտեսություն
Բյուրեղավանում գործում են բյուրեղապակու, Նուռնուսի քարի մշակման և այլ գործարաններ։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.