From Wikipedia, the free encyclopedia
Բյուկկ (հունգ.՝ Bükki Nemzeti Park), ազգային պարկ Հունգարիայում, Հյուսիսային Ալֆյոլդում, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն մարզի տարածքում։ Կոչվել է Բյուկկ լեռնաշղթայի պատվին, որի լանջերին այն տեղակայված է։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Հունգարիա |
Վարչատարածք | Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն |
Հիմնվել է | 1976 |
Մակերես | 43 169 հեկտար |
Բյուկկ ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 431,3 կմ², որից մոտ 38 կմ²-ն գտնվում է հատուկ պահպանության ներքո։ 1976 թվականին հիմնադրված Բյուկկը երկրի երրորդ ազգային պարկն է ստեղծման ժամանակի առումով։ Պարկի սահմանը գործնականում հարում է Հունգարիայի մեծությամբ երրորդ քաղաք Միշկոլցին, պարկի հարավ-արևմուտքում գտնվում է Էգեր քաղաքը։
Բյուկկի բլուրները, որոնց վրա տեղակայված է պարկը, հիմնականում կազմված են կրաքարից։ Բլուրներում բարձր զարգացած են կարստային երևույթները, կան բազմաթիվ քարանձավներ, ջերմային աղբյուրներ։ Որոշ աղբյուրների ջերմաստիճանը հասնում է 28 °C-ի։ Որոշ քարանձավներում հայտնաբերվել են նախապատմական մարդկանց հետքեր, Շուբալյուկի քարանձավում՝ նեանդերթալցիների կմախքի մնացորդներ[1][2]։
Բլուրների լանջերի ստորին հատվածներում մեծ թվով պտղատու և խաղողի այգիներ են տեղակայված, իսկ գագաթները ծածկված են կաղնու և հաճարենու անտառներով։
2007 թվականին պարկի տարածքում կազմավորվել է այսպես կոչված «Վատիկանի անտառ»-ը։ Անվանումն առաջացել է նրանից, որ այդ տարածքի անտառվերականգնումը հովանավորվորվել է Վատիկանի կողմից՝ որպես ջերմոցային էֆեկտի դեմ պայքարում նրա ներդրման մաս։ «Ինչ-որ առումով կարծես անտառ ենք որդեգրել։ Որքան շատ ծառեր աճեն, այնքան քիչ ածխաթթու գազ կլինի մթնոլորտում», - ասել է մշակույթի գծով պապական խորհրդի քարտուղար Խոսե Սանչես դե Տոկա Ալամեդան[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.