Բլումսբերգ (Փենսիլվանիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բլումսբերգ, ոչ մեծ քաղաք ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում, Կոլումբիա շրջանյի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 14 855 մարդ (2010 թվականի մարդահամարի տվյալներով)[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Բլումսբերգ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Կոլումբիա շրջան[1] | |
Հիմնադրված է | 1797 թ. | |
Մակերես | 4,69 քառակուսի մղոն, 12,143366 կմ² | |
ԲԾՄ | 531 ֆուտ | |
Բնակչություն | ▼12 711 մարդ (ապրիլի 1, 2020)[2] | |
Ժամային գոտի | EDT? | |
Փոստային դասիչ | 17815 | |
Պաշտոնական կայք | bloomsburgpa.org(անգլ.) | |
| ||
Քաղաքի անունով է կոչվել Բլումսբերգ երկրաբանական կազմավորումը։
Բլումսբերգում են ծնվել 1967 թվականի Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հոլանդ Քեֆեր Հարթլայնը և ամերիկյան դերասանուհի Քրիստեն Ռիտտերը։
Քաղաքը տեղակայված է նահանգի արևելքում։ Բլումսբերգի տարածքը կազմում է 11,888 կմ², որից 11,4 կմ² ցամաքային տարածք է, իսկ մնացածը՝ ջրային։
1802 թվականին Բլումսբերգի հիմնադրումը սովորաբար վերագրում են Լյուդվիգ Էյերին[4]։ Այնուամենայնիվ, այս վայրում առաջին հայտնի բնակեցումը եղել է անտառատնտեսության կետը, որը կազմակերպվել է դեռևս 1772 թվականին Ջեյմս Մաքքլյուրի կողմից։ Մինչև 19-րդ դարի կեսերը քաղաքը կոչվել է Բլում։
1870 թվականի մարտի 4-ին բնակավայրը դարձվել է Բլումսբերգ քաղաք։ Չնայած նրան, որ Փենսիլվանիայի մի շարք քաղաքներ հաճախակի անվանում են «թաուն», պաշտոնապես նրանք ունեն քաղաքի (անգլ.՝ city), բորոյի կամ թաունշիփի (անգլ.՝ township) կարգավիճակ։ Բլումսբերգը նահանգի միակ վարչատարածքային միավորն է, որն ունի «թաունի» կարգավիճակ[5] միակ վարչատարածքային կազմակերպությունը[6]։ Չնայած դրան՝ Մաքենդլս թաունշիփըը դեռևս 1975 թվականին հրապարակել է կանոնադրությունը, որը կոչվել է «Town of McCandless»[7]։
Ըստ 2010 թվականի մարդահավաքի արդյունքների՝ Բլումսբերգի բնակչությունը կազմում է 14 855 մարդ, այդ թվում՝ 6714 տղամարդ և 8141 կին։ Քաղաքի բնակիչների միջին տարիքը կազմում է 22 տարեկան (22,3 տղամարդկանց մոտ և 21,8 կանանց մոտ)[3]։ Բնակչության ռասայական կազմը․
Ռասայական խումբ | Թիվ, մարդ | Բաժին, % |
---|---|---|
Սպիտակամորթ | 13 305 | 89,6 |
Աֆրոամերիկացիներ | 914 | 6,2 |
Ասիացիներ | 232 | 1,6 |
Հնդիկներ կամ Ալյասկայի բնիկներ | 16 | 0,1 |
Օվկիանիայի բնիկներ | 3 | 0,0 |
Ուրիշներ | 180 | 1,2 |
Խառը ամուսնություններից ծնվածներ | 205 | 1,4 |
508 մարդ Լատինական Ամերիկայի երկրների բնիկներ են[3]։
Քաղաքի քաղաքապետն է Վիլյամ Կրիշերը[8]։
Բլումսբերգը կառավարում է Քաղաքային խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 6 մարդ և քաղաքապետը[8]։
Քաղաքում տեղակայված է շրջանային նշանակություն ունեցող 8 դպրոց (այդ թվում նաև Բլումսբերգի շրջանային դպրոցը), Կոլումբիա-Մոնտուրի պրոֆեսիոնալ տեխնիկական դպրոցը և Կոլումբիայի շրջանի կենտրոնական դպրոցը, 6 մասնավոր դպրոցներ, 10 քոլեջ և համալսարան, 4 այլ կրթական հաստատություններ, ինչպես նաև ինտերնետի միջոցով կրթական ծառայություններ տրամադրող ռեսուրս։
Բլումսբերգի համլսարանն[9] ամենամեծ բուհն է քաղաքում։
Բլումսբերգում կա քաղաքային թատրոն[10], որը հիմնադրվել է 1978 թվականին։
Հանրային գրադարանը սպասարկում է ոչ միայն Բլումսբերգին, այլ նաև հարևան բնակավայրերի բնակիչներին։
Պարբերաբար անցկացվում են տոնավաճառներ։
Քաղաքում կան 19-րդ դարի ճարտարապետության մի շարք հուշարձաններ[11]։
Քաղաքում հրապարակվում է միայն մեկ թերթ՝ «Press Enterprise (Pennsylvania)»։ Նաև աշխատում է BloomUtoday.com լրատվական կայքը։ Բլումսբերգում հասանելի են 3 ռադիոկայան, ինչպես նաև մի շարք կաբելային հեռուստաալիքներ, որոնք հեռարձակվում են Ֆիլադելֆիայից, Սքրանթոնից և Ուիլքս Բարեից։
Քաղաքում գործում է օդանավակայան։
Բլումսբերգով են անցնում US 11, Pennsylvania Route 42 և Pennsylvania Route 487 ավտոճանապարհները։ Ավելի հյուսիսում ընկած է Interstate 80 ավտոճանապարհի՝ Փենսելվանիայով անցնող հատվածը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.