![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Bletchley_Park_Mansion.jpg/640px-Bletchley_Park_Mansion.jpg&w=640&q=50)
Բլեթչլի պարկ
From Wikipedia, the free encyclopedia
Բլեթչլի պարկ (անգլ.՝ Bletchley Park, հայտնի է նաև Station X անվամբ), առանձնատուն, որը գտնվում է Անգլիայի կենտրոնում՝ Բաքինհեմշիր կոմսության Բլեթչլի տեղանքում (Միլթոն-Քինս քաղաք)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բլեթչլի պարկում տեղակայված է եղել Մեծ Բրիտանիայի կոդավորման գլխավոր ստորաբաժանումը՝ Կոդերի և ծածկագրերի կառավարական դպրոցը (անգլ.՝ Government Code and Cypher School, GC&CS), որը հետագայում ստացել է Կառավարական կապի կենտրոն (անգլ.՝ Government Communications Headquarters, GCHQ) անվանումը։ Այստեղ ապակոդավորվել են Առանցքի ուժերի և նրանց դաշնակիցների ծածկագրերը և պլանավորվել «Ուլտրա» գործողությունը, որի նպատակը «Էնիգմա» համակարգի ծածկագրերի ապակոդավորումն էր[3]։
Բլեթչլի պարկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատմական շենք-թանգարան, English country house?, ռազմական թանգարան, պուրակ, տեսարժան վայր և անկախ թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլթոն-Քինս |
Վայր | Բլեթչլի |
Հասցե | Sherwood Drive, Milton Keynes, MK3 6EB[2] |
Հիմնադրվել է | 1877 |
Կայք | bletchleypark.org.uk(անգլ.) |
![]() | |
![]() |
Ներկայումս Բլեթչլի պարկի տարածքում տեղակայված է Համակարգիչների ազգային թանգարանը[4]։