From Wikipedia, the free encyclopedia
Բլագա Ալեքսովա (մակեդոներեն՝ Блага Алексова, հունվարի 24, 1922, Տետովո, Tetovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա - հուլիսի 12, 2007, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի գիտնական, ակադեմիկոս։ Համարվում է Հյուսիսային Մակեդոնիայի առաջին կին-հնագետը[2]։
Բլագա Ալեքսովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1922 Տետովո, Tetovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա |
Մահացել է | հուլիսի 12, 2007 (85 տարեկան) Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաքացիություն | Հարավսլավիայի Թագավորություն, Հյուսիսային Մակեդոնիա և ՀՍՖՀ |
Մասնագիտություն | հնագետ |
Հաստատություն(ներ) | Սկոպյեի համալսարան |
Ալմա մատեր | Սկոպյեի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | մակեդոներեն[1] |
Բլագա Ալեքսովան ծնվել է 1922 թվականի հունվարի 24-ին Տետովոյում (այն ժամանակ՝ Հարավսլավիայի Թագավորություն)։ Ավարտել է Սկոպյեի սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ Դոկտորական աստիճանը պաշտպանել է Լյուբլյանայի համալսարանում։ Շնորհիվ հետևողական ուսումնասիրությունների՝ նա Վարդարյան Մակեդոնիայում հայտնաբերել է բազմաթիվ պատմական հուշարձաններ (հիմնականում սրբավայրեր)[3]։
1975—1983 թվականներին նա աշխատել է Արվեստի պատմության ինստիտուտում՝ որպես միջնադարի և վաղբյուզանդական հնագիտության պրոֆեսոր։ Այդ ժամանակ Բլագան հիմնականում զբաղվել է միջնադարյան պատմական հուշարձանների, խեցեղենի, սովորույթների և ավանդույթների ուսումնասիրությամբ։ Բացահայտել և ուսումնասիրել է հնագույն Ստոբի քաղաքի եպիսկոպոսական հին բազիլիկան (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով)։ Հնագիտական աշխատանքներ է կատարել է Բարգալա, Դեմիր Կապիա, Կրուպիշչե, Ստրումիցա, Պոլոգ, Օխրիդ, Պրեսպա, Դոյրան, Օրիզարի, Ստոբի, Ռոդոլիշչե և այլ քաղաքներում և գյուղերում։
Ղեկավարել է միջազգային հետազոտական նախագծեր Բարգալայում և Ստոբիում։ Մասնակցել է բազմաթիվ գիտական հանդիպումների Հյուսիսային Մակեդոնիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Միացյալ Թագավորությունում, Ռուսաստանում, Ռումինիայում, Թուրքիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Հունաստանում, Ալբանիայում։
Եղել է Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1997)։ Հետագայում դարձել է Սկոպյեի սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի պրոֆեսոր, հրատարակել է բազմաթիվ հետազոտություններ Մակեդոնիայում և արտերկրում[3]։
Բլագա Ալեքսովան մահացել է 2007 թվականի հուլիսի 12-ին Սկոպյեում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.