![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Billie_Holiday_1949.jpg/640px-Billie_Holiday_1949.jpg&w=640&q=50)
Բիլլի Հոլիդեյ
From Wikipedia, the free encyclopedia
Բիլլի Հոլիդեյ (անգլ.՝ Billie Holiday), իսկական անունը Էլեանորա Ֆեյգան (անգլ.՝ Eleanora Fagan, ապրիլի 7, 1915(1915-04-07)[4][5][6][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][7][8] - հուլիսի 17, 1959(1959-07-17)[4][5][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9]) երգչուհի, որն իր յուրօրինակ երգաոճով էապես նպաստել է ջազային վոկալի զարգացմանը։
Բիլլի Հոլիդեյ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Billie Holiday |
Ի ծնե անուն | անգլ.՝ Eleanora Fagan[1][2] |
Նաև հայտնի է որպես | Lady Day[3] և Billie Holiday[2] |
Ծնվել է | ապրիլի 7, 1915(1915-04-07)[4][5][6][…] Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][7][8] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 17, 1959(1959-07-17)[4][5][6][…] (44 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9] |
Գերեզման | Saint Raymonds Cemetery |
Ժանրեր | ջազ[10][11], jazz blues?[12], բալլադ[13][14][15], սվինգ երաժշտություն[16][17][18], ջազ վոկալ[19][20][21] և բլյուզ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգերի հեղինակ, հեղինակ, հեղինակ-կատարող, ջազ երգիչ, կոմպոզիտոր, ինքնակենսագիր և երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Commodore?, Vocalion, Verve Records, Aladdin?, OKeh Records?, Columbia Records, Capitol Records, MGM Records, Դեկա Ռեկորդս, Bluebird Records և Brunswick Records |
Անդամակցություն | Billie Holiday and her Orchestra? և Teddy Wilson and his Orchestra? |
Ամուսին | Ջո Գայ և անհայտ |
Պարգևներ | |
Կայք | billieholiday.com |
Ստորագրություն | |
![]() |
Կինը, որին գիտեն որպես լեգենդար բլյուզ դիվա Բիլլի Հոլիդեյ, աշխարհ է եկել Էլեոնորա Հարիս անունով։ Մեկ այլ վարկածով ամբողջական անունը հայտնի տիկին Դեյը ժառանգել է ծնողներից, որոնց անվանել են Սեդի Ֆեյգան և Կլերանս Հոլիդեյ։ Երիտասարդ տարիներին աղջիկը հաճախ օգտագործել է իր խորթ հոր՝ Gough ազգանունը։ «Բիլլի» անունը ապագա աստղը փոխ է առել «Billie Dove» համր կինոյի գլխավոր դերակատարից։
Lady Sings the Blues ինքնակենսագրության մեջ Բիլլի Հոլիդեյը գրել է. « Ես չեմ կարծում, որ բաց թողած լինեմ Բիլլի Դավի թեկուզ մեկ ֆիլմ։ Ես ուշաթափվում էի նրա համար»։ Հետաքրքիր է, որ Բիլլի Դավը դերասանուհի Լիլիան Բոնի մականունն էր[24]։