Բժշկական ասեղներ
From Wikipedia, the free encyclopedia
Բժշկական ասեղներ, բժշկության մեջ կիրառում են երկու տեսակի ասեղներ՝ խոռոչավոր (ներարկման, պունկցիայի, կաթետրի տեղադրման համար) և վիրաբուժական (կար դնելու համար)։
Կիրառվում է նաև առանձին դաս երկկողմանի ասեղի, որը երկու կողմից մանրէազերծված հատուկ ասեղ է՝ նախատեսված ասեղնաբռնիչով օգտագործման համար։ Ասեղի մի ծայրը նախատեսված է երակ մտնելու համար, իսկ մյուսը՝ ծածկված փափուկ ռետինե փականով, դեպի տարան, որպեսզի ծակեն փորձանոթի խցանի ռետինե մասը։ Ռետինե փականը պահպանում է համակարգի հերմետիկությունը տարան փոխելիս[1]։