![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/MSF_HQ.jpg/640px-MSF_HQ.jpg&w=640&q=50)
Բժիշկներ առանց սահմանների
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Բժիշկներ առանց սահմանների (ֆրանսերեն՝ Médecins Sans Frontières (MSF) կամ անգլերեն՝ Doctors Without Borders), միջազգային մարդասիրական օգնության հասարակական կազմակերպություն և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, որն առավել հայտնի է պատերազմական տարածաշրջաններում և համաճարակի օջախ հանդիսացող երկրներում իրականացվող ծրագրերով։ Ստեղծվել է 1971 թվականին՝ Ֆրանսիայի բժիշկների նախաձեռնությամբ՝ բժիշկների, առողջապահության բնագավառի աշխատողների և իր առաքելությանը նպաստող այլ մասնագետների միավորմամբ[7]։ Ունի 18 գրասենյակ, որոնցից ԲԱՍ-Ֆրանսիան, ԲԱՍ-Բելգիան, ԲԱՍ-Շվեյցարիան, ԲԱՍ-Հոլանդիան և ԲԱՍ-Իսպանիան գործող և ծրագրեր իրականացնողներ են (2003)։ ԲԱՍ մասնաճյուղեր գործում են 80 երկրներում, որտեղ աշխատում է շուրջ 2500 կամավոր (2003)։ ԲԱՍ-ի գլխավոր նպատակն է բնական աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ և այլն) և պատերազմների ժամանակ բժշկական համընդհանուր էթիկային և մարդասիրական սկզբունքներին համապատասխան, առանց ռասայական, կրոնական, աշխարհայացքային և այլ խտրականությունների բազմակողմանի բժշկական աջակցություն ցույց տալ տուժած մարդկանց։
Բժիշկներ առանց սահմանների | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կազմակերպություն, հասարակական կազմակերպություն, բարեգործական կազմակերպություն, Միջազգային կազմակերպություն և voluntary health agencies? |
Երկիր | ![]() |
Հապավում | ֆր.՝ MSF հայերեն՝ ԲԱՍ |
Հիմնադրված | Դեկտեմբերի 20, 1971 (1971-12-20) |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Տարածաշրջան | ամբողջ աշխարհ |
Նախագահ | Ջոան Լյու |
Անձնակազմ | 36 482 |
Հիմնադիր | Bernard Kouchner?, Jacques Bérès?, Philippe Bernier?, Raymond Borel?, Marcel Delcourt?, Xavier Emmanuelli? և Vladan Radoman? |
Պարգևներ | |
Կայք | msf.org(անգլ.)(արաբ.) |
ԲԱՍ-ն իր առաջին առաքելությունը Հայաստանում իրականացրել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, բուժօգնություն է կազմակերպել աղետյալներին, աջակցել առողջապահական ենթակառույցներին, հիմնել հոգեբանական խնամքի կենտրոն են։ 2002 թվականին ԲԱՍ-ը Հայաստանում իրականացրել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ու Սևանա լճի շրջանում հոգեկան առողջության ապահովման (ԲԱՍ-Բելգիա), դժվար իրավիճակում գտնվող երեխաների խնամակալության (ԲԱՍ-Ֆրանսիա) ծրագրերը։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԲԱՍ-ի ֆրանսիական, բելգիական և հոլանդական մասնաճյուղերը բժշկական օգնություն են ցույց տվել հակամարտող կողմերի վիրավորներին, գերիներին, պատանդներին, բռնագադթածներին, ինչպես նաև աջակցել դրանց առողջապահական կառույցներին։ Արցախում ներդրվել է հիվանդանոցային սանհիգիենային (բժշկական թափոնի վառարանի կառուցում և հիվանդանոցների սանիտարական վիճակի վերահսկում), ներարկումների անվտանգության, ընտանիքի պլանավորման, հոգեկան հիվանդների և պատերազմի ժամանակ վնասված երեխաների առողջացման, տոտերկուլոզի դեմ պայքարի ծրագրեր։