Բզակտուցավորներ (լատին․՝ Recurvirostridae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Տեսակների ընդհանուր թիվը հայտնի չէ, Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ ոտնացուպիկ և բզակտուց։ Խոշոր թռչուններ են։ Կտուցը շատ երկար է՝ ուղիղ կամ կեռ, փետրածածկը՝ խայտաբղետ։ Բնադրում են ոչ մեծ գաղութներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Մանրամասն տեղեկատվություն ՞Բզակտուցավորներ, Գիտական դասակարգում ...
Փակել