պորտուգալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Բերնարդու Սիլվա (պորտ.՝ Bernardo Silva, օգոստոսի 10, 1994[1][2], Լիսաբոն), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս անգլիական Մանչեսթեր Սիթիի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և աջ վինգերի դիրքում[3]։
Սիլվան Պորտուգալիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Bernardo Mota Veiga de Carvalho e Silva | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 10, 1994[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիսաբոն | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 64 կգ | ||
Դիրք | աջ վինգեր, հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Սիթի | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2013 | Բենֆիկա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2015 | Բենֆիկա B | 38 | (7) |
2013-2015 | Բենֆիկա | 1 | (0) |
2014-2015 | → Մոնակո | 15 | (2) |
2015-2017 | Մոնակո | 86 | (22) |
2017-ներկա | Մանչեսթեր Սիթի | 82 | (18) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Պորտուգալիա Մ19 | 13 | (2) |
2013-2015 | Պորտուգալիա Մ21 | 14 | (6) |
2015-ներկա | Պորտուգալիա | 42 | (6) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սիլվան Բենֆիկայի ակադեմիայի սան է[4][5][6]։ Առաջին հանդիպումը Բենֆիկա B-ի կազմում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ Տրոֆենսիի դեմ խաղում[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Սիլվան նշեց հոկտեմբերի 19-ին՝ Պորտուգալիայի գավաթի Սինֆաեսի դեմ խաղում[8][9]։ Առաջին և միակ հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում նա անցկացրեց 2014 թվականի մայիսի 10-ին՝ փոխարինման մտնելով Պորտուի դեմ խաղում[10]։ 2013-14 մրցաշրջանում Բենֆիկա B-ի կազմում անցկացրած հանդիպումների համար Սիլվան ճանաչվեց ԼիգաՊրո-ի տարվա հայտնություն[11]։ Այս մրցաշրջանում նա Բենֆիկայի հետ նվաճեց ազգային տրեբլ՝ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը[12][13], Պորտուգալիայի գավաթը[14][15] և Պորտուգալիայի լիգայի գավաթը[16][17]։
2014 թվականի օգոստոսի 7-ին Սիլվան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Մոնակո[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինելով Լուկաս Օկամպոսին Բորդոյի դեմ խաղում[20][21]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց դեկտեմբերի 14-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[23]։ 2015 թվականի հունվարի 17-ին պորտուգալացին խփեց Նանտի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ Հունվարի 20-ին Մոնակոն գնեց Սիլվայի լրիվ տրանսֆերը 15.75 միլիոն եվրոյի դիմաց[25][26]՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4.5 տարվա պայմանագիր[27][28]։ Փետրվարի 20-ին նա գոլ խփեց Նիսի դեմ հանդիպման 85-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[29]։ Ապրիլի 10-ին Սիլվան դուբլ ձևակերպեց Կանի դեմ խաղում[30][31]։ Մայիսի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում՝ օգնելով Մոնակոյին հաղթել 2-0 հաշվով[32]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[33]։
2015 թվականի օգոստոսի 10-ին Սիլվան երկարաձգեց իր պայմանագիրը Մոնակոյի հետ մինչև 2020 թվականը[34][35][36]։ Սեպտեմբերի 27-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[37]։ Հոկտեմբերի 25-ին նա խփեց Ռեյմսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ 2016 թվականի հունվարի 3-ին Սիլվան 2 գոլային փոխանցում տվեց Ֆրանսիայի գավաթի Սեն-Ժան Բյուլիի դեմ խաղում[39]։ Հունվարի 24-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում[40]։ Ապրիլի 30-ին պորտուգալացին գոլ խփեց Գենգանի դեմ խաղում՝ օգնելով Մոնակոյին հաղթել 3-2 հաշվով[41]։ 2015-16 մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[42]։
2016 թվականի օգոստոսի 12-ին Սիլվան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[43]։ Հոկտեմբերի 18-ին պորտուգալացին գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ փրկելով Մոնակոյին պարտությունից[44][45]։ Դեկտեմբերի 10-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բորդոյի դեմ խաղում[46]։ 2017 թվականի հունվարի 15-ին Սիլվան դուբլ ձևակերպեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[47][48]։ Հունվարի 29-ին պորտուգալացին հավասարեցրեց Պարի Սեն-Ժերմենի դեմ հանդիպման հաշիվը խաղի վերջին րոպեին[49][50]։ Ապրիլի 1-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[51], սակայն Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[52][53]։ 2016-17 մրցաշրջանում Մոնակոն հաղթեց Լիգա 1-ը[54][55], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[56][57], որտեղ պարտվեց Յուվենտուսին[58][59]։ Պորտուգալացին ընդգրկվեց Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականում[60]։ Մոնակոյի կազմում Սիլվան անցկացրեց 147 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ[61][62]։
2017 թվականի մայիսի 26-ին Սիլվան 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[63][64][65]։ Ակումբը նրա համար վճարեց 50 միլիոն եվրո և ևս 20 միլիոն եվրո բոնուսների դեպքում[66][67][68]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Սիլվա նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Սերխիո Ագուերոյին Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[69]։ Իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում խփեց հոկտեմբերի 14-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[70]։ Դեկտեմբերի 19-ին Սիլվան գոլ խփեց Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի Լեսթեր Սիթիի դեմ խաղում[71]։ 2018 թվականի մարտի 4-ին պորտուգալացին խփեց Չելսիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[72][73]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ[74], իսկ Մանչեսթեր Սիթին հաղթեց Պրեմիեր Լիգան[75][76] ու Անգլիայի լիգայի գավաթը[77][78]։
2018 թվականի օգոստոսի 5-ին Սիլվան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի Չելսիի դեմ խաղում[79]՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Մանչեսթեր Սիթիին նվաճել գավաթը[80][81]։ Օգոստոսի 12-ին նա գոլ խփեց Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[82][83]։ Սեպտեմբերի 22-ին պորտուգալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[84][85]։ Նոյեմբերի 11-ին Սիլվան 2 գոլային փոխանցում տվեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[86][87]։ 2019 թվականի փետրվարի 24-ին նա իրացրեց իր 11-մետրանոցը Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[88]՝ օգնելով իր թիմին հաղթել գավաթը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[89][90] և ճանաչվելով եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ[91]։ Մարտի 12-ին պորտուգալացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Շալկե 04-ի դեմ խաղում[92][93]։ Մարտի 13-ին Սիլվան երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2025 թվականը[94][95][96][97]։ Մարտի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի գավաթի Սուոնսիի դեմ խաղում[98]։ Մարտի 30-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում Սիլվան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[99][100]։ Մայիսի 18-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Անգլիայի գավաթի եզրափակչի Ուոթֆորդի դեմ խաղում[101]՝ օգնելով Սիթիին հաղթել 6-0 հաշվով և նվաճել գավաթը[102][103]։ 2018-19 մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[104], ընդգրկվելով Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքականում[105][106][107] և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[108][109]։ Մանչեսթեր Սիթին հաղթեց նաև Պրեմիեր Լիգան[110][111]՝ նվաճելով տեղական թրեբլ[112][113]։
2019 թվականի օգոստոսի 4-ին Սիլվան իրացրեց 11-մետրանոցը Անգլիայի սուպերգավաթի Լիվերպուլի դեմ խաղում[114]՝ օգնելով Մանչեսթեր Սիթիին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[115][116]։
Սիլվան ներկայացրել է Պորտուգալիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[117][118][119]։ 2013 թվականի հուլիսին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[120]՝ անցկացնելով 4 հանդիպում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[121]։ Նա գոլի հեղինակ դարձավ կիսաեզրափակչի Սերբիայի դեմ խաղում[122], սակայն Պորտուգալիան պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում՝ դուրս մնալով առաջնությունից։ Մրցաշարից հետո Սիլվան ներառվեց Եվրոպայի 10 լավագույն մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների ցանկում[123]։ 2015 թվականին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 5 հանդիպումներում[124]։ Սիլվան ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[125], իսկ Պորտուգալիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Շվեդիային[126][127]։
Պորտուգալիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Սիլվան նշեց 2015 թվականի մարտի 31-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կաբո Վերդեի դեմ ընկերական խաղում[128][129]։ 2016 թվականի մայիսի 18-ին նա վնասվածքի պատճառով դուրս մնաց Պորտուգալիայի՝ Եվրո 2016-ի համար կազմից[130][131][132]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց սեպտեմբերի 1-ին՝ Ջիբրալթարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ[133][134]։ Պորտուգալիայի հավաքականի կազմում Սիլվան մասնակցեց 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[135][136][137]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում[138]՝ գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Նոր Զելանդիայի դեմ խաղում[139][140]։ Պորտուգալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[141]՝ 3-րդ տեղի համար խաղի լրացուցիչ ժամանակում հաղթելով Մեքսիկային[142][143]։
2018 թվականի մայիսին Սիլվան ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[144][145]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[146], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[147][148]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[149][150]։ 2019 թվականի մայիսի 23-ին Սիլվան ընդգրկվեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[151][152][153]։ Նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ կիսաեզրափակչի Շվեյցարիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[154][155]։ Սիլվան գոլային փոխանցում տվեց Գոնսալու Գեդեշին եզրափակչի Նիդերլանդների դեմ խաղում, ով խփեց հանդիպման միակ գնդակը[156][157]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և օգնելով Պորտուգալիային նվաճել գավաթը[158][159]։ Սիլվան ճանաչվեց Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ[160][161] և ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[162][163]։
2019 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ[164]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բենֆիկա B | 2013–14 | Սեգունդա Լիգա | 38 | 7 | — | 38 | 7 | |||||
Բենֆիկա | 2013–14 | Պրիմեյրա Լիգա | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 |
Մոնակո | 2014–15 | Լիգա 1 | 32 | 9 | 3 | 1 | 7 | 0 | 3 | 0 | 45 | 10 |
2015–16 | 32 | 7 | 3 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 44 | 7 | ||
2016–17 | 37 | 8 | 3 | 0 | 15 | 3 | 3 | 0 | 58 | 11 | ||
Ընդհանուր | 101 | 24 | 9 | 1 | 30 | 3 | 7 | 0 | 147 | 28 | ||
Մանչեսթեր Սիթի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 35 | 6 | 3 | 1 | 9 | 1 | 6 | 1 | 53 | 9 |
2018–19 | 36 | 7 | 4 | 2 | 8 | 4 | 3 | 0 | 51 | 13 | ||
2019–20 | 4 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 6 | 1 | ||
Ընդհանուր | 75 | 14 | 7 | 3 | 18 | 5 | 10 | 1 | 110 | 23 | ||
Կարիերայի ընդհանուր | 215 | 45 | 17 | 4 | 48 | 8 | 18 | 1 | 298 | 58 |
2019 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ[164]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 5 | 0 |
2016 | 4 | 1 |
2017 | 12 | 1 |
2018 | 12 | 1 |
2019 | 6 | 1 |
Ընդհանուր | 39 | 4 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 1, 2016 | Էստադիո դո Բեսսա, Պորտու, Պորտուգալիա | Ջիբրալթար | Ընկերական խաղ | ||
2. | Հունիսի 24, 2017 | Սանկտ Պետերբուրգ Արենա, Սանկտ Պետերբուրգ Ռուսաստան | Նոր Զելանդիա | Կոնֆեդերացիաների գավաթ 2017 | ||
3. | Հոկտեմբերի 11, 2018 | Շլյոնսկի մարզադաշտ, Խոժուվ, Լեհաստան | Լեհաստան | 3–1 | 3–2 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19 |
4. | Սեպտեմբերի 7, 2019 | Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա | Սերբիա | 4–2 | 4–2 | Եվրո 2020 Որակավորում |
Բենֆիկա
Մոնակո
Մանչեսթեր Սիթի
Պորտուգալիա Մ21
Պորտուգալիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.