From Wikipedia, the free encyclopedia
Ռայ Բենջամին (անգլ.՝ Rai Benjamin, հուլիսի 27, 1997[1], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի[2][3] թեթեւաթլետ (սպրինտ և արգելապատնեշներով վազք)։ Աթլետիկայի ԱՄՆ-ի հավաքականում սկսել է հանդես գալ 2019 թվականին Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ ոսկե մեդալ է նվաճել 4x400 մետր փոխանցավազքում, իսկ 400 մետր արգելավազքում դարձել է արծաթե մեդալակիր։
Բենջամին Ռայ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ |
Երկիր՝ | ԱՄՆ և Անտիգուա և Բարբուդա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 27, 1997[1] (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Ռայ Բենջամինը ծնվել է 1997 թվականի հուլիսի 27-ին Նյու Յորք նահանգի Մաունթ Վեռնոն քաղաքում։ Անտիգուանցի հայտնի կրիկետ խաղացող Ուինսթոն Բենջամինի որդին է[4]։
Մանկությունն անցկացրել Է ԱՄՆ-ում, Սովորել է տեղի Mount Vernon High School ավագ դպրոցում, որտեղ բավականին բարձր արդյունքներ է ցույց տվել թեթև աթլետիկայի ոլորտում, բազմիցս դարձել է նահանգի չեմպիոն տարբեր սպրինտերային մարզաձևերում։
Մարզական կարիերայի սկզբում հանդես է եկել իր պատմական հայրենիքի՝ Անտիգուա և Բարբուդայի հավաքականում, մասնավորապես ներկայացրել է այդ երկիրը 2013 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում Դոնեցկում և 2015 թվականի CARIFTA Games պատանեկան մրցումներում Բաստերում[5]։
2016 թվականին ընդունվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ միանգամից դարձել է թեթև ատլետիկայի թիմի անդամ։ Հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի ուսանողական մրցումներում, 2017 թվականին 400 մետր արգելավազքում նվաճել է Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (NCAA) առաջնության առաջին դիվիզիոնի արծաթե մեդալ։
2018 թվականին տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և սկսել է ավելի բարձր արդյունքներ ցույց տալ։ Այսպես, NCAA-ի առաջնությունում հաղթել է 400 մետր արգելավազքում և 4x400 մետր փոխանցավազքում։
2018 թվականին Փարիզում անցկացված Meeting Areva-ում 200 մետր մրցատարածությունն անցել է 19,99 վայրկյանում՝ 0,65 վայրկյանով գերազանցելով իր նախորդ անձնական ռեկորդ[6][7][8]։ Նա դարձել է 72-րդ մարդը, որին հաջողվել է անցնել այդ մրցատարածությունը 20 վայրկյանից քիչ ժամանակում[9]։
2019 թվականին առաջին անգամ հաղթել է ԱՄՆ-ի աթլետիկայի մեծահասակների առաջնությունոմ, ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային հավաքականի հիմնական կազմում և հաջող ելույթների շարքի շնորհիվ իրավունք է ստացել պաշտպանել երկրի պատիվը Դոհայի աշխարհի առաջնությունում։ 400 մետր արգելավազքում 47,66 վայրկյան արդյունքով նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով միայն նորվեգացի Կարստեն Վարհոլմին, մինչդեռ 4x400 մետր փոխանցավազքում իր հայրենակիցների հետ գերազանցել է բոլոր մրցակիցներին և նվաճել ոսկի[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.