Բենթոս
From Wikipedia, the free encyclopedia
Բենթոս (<հուն.՝ benthos - խորություն, խորք) հոմանիշ անվանում՝ բենթոն[1], ծովային և մայրցամաքային ջրավազանների հատակին և հատակամերձ շերտերում ապրող օրգանիզմների ամբողջություն։ Տարբերում են կենդանական բենթոս (զոոբենթոս) և բուսական բենթոս (ֆիտոբենթոս)։ Ծովերի բուսական բենթոսը հիմնականում ներկայացված է ջրիմուռներով, իսկ քաղցրահամ ջրավազաններում՝ ծաղկավոր բույսերով։ Ծովերի կենդանական բենթոսն ավելի հարուստ է, քան քաղցրահամ ավազաններինը և ամբողջությամբ կազմված է անողնաշարավորներից ու ձկներից։ Լճակներում այն ներկայացված է սպունգներով, տարբեր որդերով, փափկամարմիններով, միջատների թրթուրներով։ Բենթոսի տեսակային կազմը և քանակը կախված է ջրավազանի խորությունից, վերջինիս քիմիական և ջերմաստիճանային ռեժիմից, ափի հեռավորությունից, հատակի բնույթից (քարքարոտ, ավազային, տղմային)։ Առաջին գոտու (առափնյա հատված) ֆիտոբենթոսում գերակշռում են կիսաընկղմված բույսերը (եղեգ, շամբ, կեռոն, բոշխ և այլն), երկրորդում՝ կիսաընկղմված բույսերը, որոնց տերևները լողում են ջրավազանի մակերեսին (օրինակ՝ ջրաշուշան), երրորդում՝ ընկղմված բույսերը, որոնց միայն ծաղիկներն են բարձրանում ջրի մակերևույթ (էլոդեա, շերեփուկախոտ և այլն)։ Բենթոսը ձկների և ջրային այլ կենդանիների սնունդ է։ Անուշահամ ջրերի ձկներ]ից բենթոսով են սնվում գետածածանը, ծածանը, բրամը, արծաթափայլ կարասը և այլն։
Բենթոս | |