From Wikipedia, the free encyclopedia
Բեյզիլ Հերբերտ Դին (անգլ.՝ Basil Herbert Dean, սեպտեմբերի 27, 1888[1][2], Կրոյդոն, Միացյալ Թագավորություն - ապրիլի 22, 1978[3], Վեստմինստեր, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի անգլիացի դերասան, գրող, թատրոնի և կինոյի պրոդյուսեր ու ռեժիսոր[7][8]։ Լեսլի Հենսոնի համագործակցությամբ 1939 թվականին հիմնադրել է Entertainments National Service Association-ը (ENSA-ն)՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական զինված ուժերի անձնակազմի ժամանցի կազմակերպումն ապահովելու նպատակով։
Բեյզիլ Դին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1888[1][2] |
Ծննդավայր | Կրոյդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | ապրիլի 22, 1978[3] (89 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Whitgift School? |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, դրամատուրգ, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր |
Ամուսին | Esther van Gruisen?, Mercy Greville? և Victoria Hopper?[4] |
Ծնողներ | հայր՝ Harding Hewer Dean?[5], մայր՝ Elizabeth Mary Winton?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Winton Dean?, Frances Elizabeth Tessa Dean?[5] և Joseph Dean?[5] |
Basil Dean Վիքիպահեստում |
Ծնվել է Լոնդոնի հարավային մասում ընկած Քրոյդոն արբանյակ-քաղաքում։ Շոու բիզնեսում իր գործունեությունն սկսել է որպես Վեսթ Էնդի թատրոնի դերասան, այնուհետև դարձել է թատերական պրոդյուսեր։ Դրանից հետո աշխատանքի է անցել կինոարտադրությունում, 1930-ական թվականների սկզբներին հիմնադրել Associated Talking Pictures ընկերությունը, աշխատակցել Գրեյսի Ֆիլդսին, Ջորջ Ֆորմբիին և անվանի այլ կինոգործիչների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո թողել է կինոարտադրությունը և գլխավորել պետական աջակցությամբ գործող Entertainments National Service Association-ը՝ ENSA-ն, որը կենդանի ներկայացումներ էր կազմակերպում բրիտանացի զինծառայողների համար։ Այս բնագավառում Բեյզիլ Դինի ծավալած եռանդուն և նպատակասլաց գործունեությունը գնահատելով՝ կառավարությունը նրան պարգևատրել է «Բրիտանական կայսրություն» շքանշանով (Order of the British Empire|CBE]]): Այդ տարիների գործունեությունը Բեյզիլը նկարագրել է իր The Theatre at War գրքում։
Ամուսնացել է մի քանի անգամ. նրա կինն են եղել Մերսի Գրևիլը, Էսթեր վան Գրուիզենը, կինոյի և թատրոնի բրիտանացի դերասանուհի Վիկտորյա Հոփերը։ Ավելի վաղ՝ մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել կինոյի և թատրոնի դերասանուհի Մեգգի Ալբանեզիի հետ, որի վաղաժամ վախճանից հետո էլ տարված է եղել նրանով։
Դինը մահացել է Լոնդոնում՝ Վեստմինիստերում, 1978 թվականին՝ 89 տարեկան հասակում[8]։ Նրա որդին՝ Ուինտոն Դինը (1916 –2013), ճանաչված երաժշտագետ էր[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.