From Wikipedia, the free encyclopedia
Բեխշտեյնի գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis bechsteinii), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Բեխշտեյնի գիշերաչղջիկ | |
Բեխշտեյնի գիշերաչղջիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
Ընտանիք | Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae) |
Ցեղ | Գիշերաչղջիկներ (Myotis) |
Տեսակ | Բեխշտեյնի գիշերաչղջիկ (M. bechsteinii) |
Միջազգային անվանում | |
Myotis bechsteinii Kuhl, 1817 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Հանդիպում է Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Բելգիայում, Լեհաստանում։
Հայաստանի Հանրապետության կաթնասունների ֆաունայի ցանկում նոր տեսակ է։ Հայտնաբերվել է 2000 թվականին՝ Սյունիքի մարզի հարավային շրջաններում։ Հայաստանում առաջին անգամ տեսակը նկարագրվել է 2003-ին Սյունիքի մարզի հյուսիս-արևելքում (Գորիսի շրջան), իսկ 2004 թվականին՝ Լեռնային Ղարաբաղին սահմանակից գյուղերում՝ Խնձորեսկ և Գորիսի շրջակայքում (Թեղ և Կոռնիձոր)։
Արցախում արեալը նեղ է։ Հայտնի է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում։
Գերադասում է մեծաթիվ գաղութներ չկազմել և ավելի հաճախ որպես ապաստան նախընտրում է հաստաբուն ծառերի փչակները, մարդկային շինությունների փայտաշեն տանիքները։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։
Մորթին մեջքային կողմում մուգ շագանակագորշավուն է, դեպի փորի կողմը՝ համեմատաբար բաց մոխրածխագույն։ Մուգ է նաև թևաթաղանթը։ Ականջները մեծ են ու լայն, սակայն թաղանթը բարակ է, թևը՝ Myotis-ների ցեղին ոչ բնորոշ համեմատաբար կարճ և լայն։ Համեմատաբար մեծ չղջիկ է, մարմնի երկարությունը 49,1-50,7 մմ է, պոչինը՝ 42,3-47,5 մմ, ականջինը՝ 22-26 մմ, նախաբազկինը՝ 43-44,7 մմ, քաշը՝ 17,5-25,6 գ։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը՝ 14,6-17,2 մմ։
Սնվում է խոշոր բզեզներով, գիշերային թիթեռներով, միջատների թրթուրներով, մորեխներով ու սարդերով։ Ամռան կեսերին ծնում է 1 ձագ։ Սննդային մրցակիցներն են սրականջ գիշերաչղջիկը, եռագույն գիշերաչղջիկը և հարթաքիթ չղջիկների այլ ներկայացուցիչներ։
Թշնամիներից են կատուները, կզաքիսները, աքիսները, առնետները և գիշերային գիշատիչ թռչունները։
Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։
Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5]։
Հազվադեպ, քիչ ուսումնասիրված տեսակ է, որը որպես խոցելի տեսակ ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։
Թվաքանակը և պոպուլյացիաների սահմաններն ուսումնասիրված չեն։
Վտանգման հիմնական գործոններն են անտառների հատումը և թունաքիմիկատներով մշակումը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.