(Պորտուգալիա) From Wikipedia, the free encyclopedia
Բելմոնտի (պորտ.՝ Belmonte), քաղաքատիպ ավան Պորտուգալիայում, Կաշտելա Բրանկա մարզում գտնվող համանուն մունիցիպալիտետի կենտրոնը։ Բնակչության թիվը 3,2 հազար է, իսկ մունիցիպալիտետինը՝ 7,7 հազար։ Նախկին վարչական բաժանման ժամանակ այն մտնում էր Բեյրա Լիտորալ նահանգի մեջ։ Ավանի հովանավորը համարվում է Հակոբոս առաքյալը (պորտ.՝ São Tiago)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բելմոնտի | |||||
| |||||
Երկիր | Պորտուգալիա | ||||
Համայնք | Castelo Branco? և Beiras e Serra da Estrela? | ||||
Ներքին բաժանում | Inguias?, Maçainhas?, Caria? և Belmonte e Colmeal da Torre? | ||||
Մակերես | 118,80 կմ², 118,76±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 544 մետր | ||||
Բնակչություն | 6859 մարդ (2011)[1][2] | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Փոստային դասիչ | 6250 | ||||
Պաշտոնական կայք | cm-belmonte.pt | ||||
| |||||
Ավանի տոնը նշվում է ապրիլի 26-ին։
Ավանը գտնվում է երկրամասի կենտրոն համարվող Կաշտելա Բրանկա քաղաքից 62 կիլոմետր հյուսիս։ Մունիցիպալիտետը սահմանակից է․
1801 | 1849 | 1900 | 1930 | 1960 | 1981 | 1991 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
2946 | 3969 | 6573 | 8190 | 9109 | 6765 | 7411 | 7592 | 7662 |
Ավանը կառուցվել է 1199 թվականին Պորտուգալիայի թագավոր Սանչո I-ի հրամանով։ 15-րդ դարում Բելմոնտին մեծ դեր է ունեցել ծովագնացության և աշխարհագրական հայտագործությունների բնագավառում։ Այստեղ է ծնվել Բրազիլիան առաջինը հայտնագործող Պեդրու Ալվարեշ Կաբրալը՝ առաջինը պատմության մեջ, ով եղել է չորս աշխարհամասերում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։
Բելմոնտիում են ապրել և աշխատել պորտուգալացի շատ ծովագնացներ, աստղագետներ և աշխարհագրագետներ․ օրինակ՝ Պերու դա Կովիլյանը՝ առաջին պորտուգալացին, որ եղել է հնդկական Կոժիկոդե քաղաքում, աստղագետ և բժիշկ Ժոզե Վիզինյուն, աստղագետ և աշխարհագրագետ Ռույ Ֆալեյրուն՝ Մագելանի ճանապարհորդության մասնակիցներից մեկը։
1492 թվականին՝ Գրանադյան հրովարտակից հետո, Իսպանիայից Պորտուգալիա փախան հազարավոր հրեաներ, ովքեր հիմնավորվեցին Պորտուգալիայի հյուսիսում՝ Սերա դա Էշտրելայում։ 15-րդ և 16-րդ դարերում պորտուգալացի հրեաներից են շատ հայտնի աստղագետներ, քարտեզագիրներ և մաթեմատիկոսներ, որոնք նպաստել են պորտուգալական նավագնացության հաջողություններին։ Հրեական ներգաղթյալների շնորհիվ երկրի հյուսիսում զարգացան առևտուրը և արհեստները։ 1497 թվականին Պորտուգալիայում ստիպված ընդունել են քրիստոնեություն, սակայն շատերը գաղտնի պահպանել են հուդայական ավանդույթներն ու ծեսերը։ Բելմոնտիում բնակվող հրեաները և նրանց սերունդները ներկայացնում են Պիրենեյան թերակղզու ծպտյալ հուդայական համայնքը։ 1996 թվականի դեկտեմբերին ամերիկացի և մարոկացի հարուստ հրեաների միջոցներով այստեղ կառուցվեց սինագոգ։
Մունիցիպալիտետի մեջ են մտնում հետևյալ շրջանները․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.