![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/71/Sea_ice_by_fruchtzwerg%2527s_world.jpg/640px-Sea_ice_by_fruchtzwerg%2527s_world.jpg&w=640&q=50)
Բելինգսհաուզենի ծով
From Wikipedia, the free encyclopedia
Բելինգսհաուզենի ծով, Խաղաղ օվկիանոսի ծայրամասային ծով Արևմտյան Անտարկտիդայի ափերի մոտ՝ Անտարկտիկական և Թյորստոնի թերակղզիների միջև (57°18'W և 102°20'W-ի միջև), Պետրոս I-ի կղզուց հարավ[1]։ Մակերեսը 487 հազար կմ2 է, առավելագույն խորությունը՝ 4500 մ[2]։
Արագ փաստեր Բելինգսհաուզենի ծով, Տեսակ ...
Բելինգսհաուզենի ծով | |
---|---|
![]() | |
Տեսակ | սահմանային ծով |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Խորություն | 4470 մետր |
Մասն է | Հարավային օվկիանոս |
Անվանված է | Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելինգսհաուզեն |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել
Հայտնագործել է Ֆ․ Ֆ․ Բելինգսհաուզենի և Մ․ Պ․ Լազարևի ռուսական արշավախումբը 1821 թվականին և կոչվել ի պատիվ Ֆադեյ Ֆադեևի Բելինգսհաուզենի, որը 1821 թվականին հետազոտել է այս շրջանը[3]։
Պլիոցենի դարաշրջանում մոտ 2.15 մլն տարի առաջ, Էլթանին աստերոիդը մեծ ազդեցություն է ունեցել Բելինգսհաուզենի ծովի ափի վրա։ Սա խործովյա ավազանի վրա աստերոիդի ազդման միակ հայտնի դեպքն է աշխարհում[4]։