Բելգիայի գետեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Բելգիայի գետերը կազմում են հանգիստ հոսքով խիտ ջրառատ ցանց։ Առավել նշանակալից գետեր հանդիսանում են՝ Մաասը իր Սամբրա վտակով Ֆլանդրիայում և Շելդան իր Լիս վտակով Վալոնիայում։ Բելգիայի գետերի մի մասը նավարկելի են։ Առավելագույն ջրհոսքերն ընկնում են տարվա ձմեռային ժամանակահատվածում, որի հետևանքով այդ ընթացքում Ներքին Բելգիայում բավականին հաճախ ջրհեղեղներ են լինում։ Հոսանքների վերահսկման, կարգավորման համար մի շարք գետերի վրա ստեղծված են ջրանցքների, փականների եւ պոմպակայանների ցանց[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/70/Kraanbrug_%28Mechelen%29.jpg/640px-Kraanbrug_%28Mechelen%29.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Maas.jpg/320px-Maas.jpg)