ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Բար Պալի (ծննդյամբ՝ Վարվարա Ալեքսանդրովնա Պալեյ), (անգլ.՝ Bar Paly, ապրիլի 29, 1982[1], Նիժնի Տագիլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), իսրայելցի և ամերիկացի մոդել և դերասանուհի, ծնվել է ԽՍՀՄ-ում, հրեական ընտանիքում[2].։
Բար Պալի ռուս.՝ Бар Пали | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Նիժնի Տագիլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Իսրայել և ԱՄՆ |
Կրթություն | Ironi Alef High School? |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Bar Paly Վիքիպահեստում |
Վարվարա Պալեյը ծնվել է 1985 թվականի ապրիլի 29-ին Նիժնի Տագիլում։ 7 տարեկանում նա ծնողների հետ տեղափոխվել է Իսրայել՝ Թել Ավիվ։ 17 տարեկանում նա սկսել է իր մոդելային կարիերան։ Նկարահանվել է «Maxim», «Sports Illustrated» ամսագրերի համար[3], «Sports Illustrated»[4]։ 2014 թվականին նա զբաղեցրել է 66-րդ տեղը Maxim ամսագրի Hot 100 ցուցակում[5]։
Հեռուստատեսությունում իր նորամուտը նշել է 2003 թվականին։ «Pain & Gain», «Օդային մարշալ», «Ձեռք մեկ միլիոն դոլարով» ֆիլմերում նկարահանվելուց հետո հայտնիություն է ստացել[6][7][8]։
2011 թվականին նա հնչյունավորել է «L.A. Noire» համակարգչային խաղը[9]։
2015 թվականից նա նկարահանվել է «Ծովային ոստիկանություն․ Լոս Անջելես» հեռուստասերիալում[10]։
2007-ից 2018 թվականներին նա ամուսնացել է կանադացի ռեժիսոր Յան Քեսների հետ։ 2016 թվականի օգոստոսի 14-ին նա դարձել է ԱՄՆ քաղաքացի[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.