Բարտոլոմեո Սկապի
իտալացի խոհարար / From Wikipedia, the free encyclopedia
Բարտոլոմեո Սկապի (իտալ.՝ Bartolomeo Scappi, 15-րդ դար[1], Դումենցա, Վարեզե, Լոմբարդիա[2] - ապրիլի 13, 1577(1577-04-13)[1], Հռոմ, Պապական մարզ), Վերածննդի դարաշրջանի իտալացի հայտնի խոհարար։ Նրա ծագումը մտորումների առարկա է եղել, սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ նա Լոմբարդիայի Դումենցա քաղաքից է եղել, ըստ Լուինո եկեղեցու՝ քարե ափսեի վրա թողած մակագրության[3]։ Մինչ այս նրա մասին առաջին հայտնի փաստը եղել է այն, որ 1536 թվականի ապրիլին կազմակերպել է հանդիսավոր ճաշկերույթ, երբ ծառայելիս է եղել Կարդինալ Լորենցո Կամպեջոյի մոտ[4], դրանից հետո ծառայել է մի քանի այլ կարդինալների, այնուհետև ծառայել է Պիուս IV Պապի մոտ՝ մտնելով Վատիկանի խոհանոցային ծառայություն։ Շարունակել է աշխատել որպես խոհարար Պիուս V Պապի համար։ Սկապին հաճախ է համարվել միջազգային նշանավոր խոհարարներից մեկը։
Բարտոլոմեո Սկապի իտալ.՝ Bartolomeo Scappi | |
---|---|
Ծնվել է | 15-րդ դար[1] |
Ծննդավայր | Դումենցա, Վարեզե, Լոմբարդիա[2] |
Մահացել է | ապրիլի 13, 1577(1577-04-13)[1] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Գերեզման | Սուրբ Աստվածամոր եկեղեցի |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | շեֆ խոհարար և ոչ գեղարվեստական գրող |
Bartolomeo Scappi Վիքիպահեստում |
1570 թվականին ձեռք է բերել համբավ, երբ հրատարակվել է նրա «Օպերա» խոհանոցային գիրքը, որտեղ զետեղված է եղել Վերածննդի դարաշրջանի խոհանոցի մոտ 1000 բաղադրատոմս և նկարագրել է խոհանոցային տեխնիկան և գործիքները՝ տալով պատառաքաղի առաջին հայտնի պատկերը[5]։ Հայտարարել է, որ պարմեզանը պետք է լինի աշխարհի ամենալավ պանիրը[6], և նշել է, որ «հրեաները մեծացնում են ընտանի սագի լյարդը՝ հասցնելով ծայրահեղ չափսի և կշռի՝ 2-3 ֆունտ»[7], ցույց տալով, որ այդ ժամանակ հրեաները զբաղվել են սագերի գերսնմամբ ֆուա-գրա («ճարպոտ լյարդ») արտադրելու համար։ «Օպերա» խոհարարական գրքի վերատպումը մշտապես արվել է 1570 թվականից մինչև 1643 թվականը[8]։
Սկապին մահացել է 1577 թվականի ապրիլի 13-ին և հուղարկավորվել է խոհարարներին նվիրված Սուրբ Աստվածամայր եկեղեցու գերեզմանատանը ՝ Վինչենցո և Անտաստասիո ալլա Ռեգոլա[9]։
«Օպերա» խոհարարական գիրքը մասամբ թարգմանվել է իսպաներեն (Դիեգո Գրանադո Մալդոնդո,1599 թվական) և հոլանդերեն (Անտոնիուս Մագիրուս, 1612 թվական)[10][11]։
Անգլերեն թարգմանությունն արվել է սննդի պատմությամբ զբաղվող Տերենս Սկալիի կողմից 2008 թվականին։ Հոլանդերեն թարգմանություն արել է նաև Իկա Սիալոնան 2015 թվականին։