Բարորակ ուռուցքներ
From Wikipedia, the free encyclopedia
Բարորակ ուռուցք, բջիջների խումբ (ուռուցք), որոնց մոտ բացակայում է հարևան հյուսվածքներ ներթափանցելու ունակությունը (տարածվել ամբողջ օրգանիզմում) կամ մետաստազներ տալը։ Այնուամենայնիվ, դրանք կարող են լինել բավականին մեծ չափերի։ Ի տարբերություն մարմնի այլ մասերի շատ բարորակ ուռուցքների, գլխուղեղի ուռուցքը կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար[1]։ Բարորակ ուռուցքները որպես կանոն ունեն աճման ավելի դանդաղ արագություն, քան չարորակ ուռուցքները և ուռուցքային բջիջները տարբերակված են (բջիջներն ունեն ավելի նորմալ հատկություններ)[2][3][4]։ Դրանք սովորաբար պատված են արտաքին շերտով (շարակցական հյուսվածքի շերտով) կամ մնում են էպիթելի հետ[5]։ Բարորակ ուռուցքի օրինակներ են թիրոիդ ադենոմաները և արգանդի միոմաները։ Ներզատական հյուսվածքների ուռուցքի դեպքում հնարավոր է հորմոնների գերարտադրություն, որը կարող է հանգեցնել պարանեոպլաստիկ համախտանիշի։ Օրինակներ են վահանագեղձի և ադրենակորտիկոիդ ադենոմաները։
Բարորակ ուռուցքներ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
![]() |
Չնայած նրան, որ բարորակ ուռուցքները չեն մետաստազավորվում կամ ներթափանցում այլ հյուսվածքներ, որոշ տեսակներ այնուամենայնիվ կարող են օրգանիզմի վրա ունենալ բացասական ազդեցություն։ Բարորակ ուռուցքների աճը ներկայացնում է «մասսայական ազդեցություն», որը կարող է սեղմել հյուսվածքները և առաջացնել նյարդերի վնասվածք, արյան հոսքի դադար դեպի մարմին (իշեմիա), հյուսվածքի մահ (նեկրոզ) և օրգանների վնասվածք։ Ուռուցքի ազդեցությունը օրգանիզմի վրա կարող է նկատելի լինի, եթե ուռուցքը գտնվում է փակ տարածության մեջ, ինչպես օրինակ, գանգում, շնչառական ուղիներում, խոռոչներում և ոսկրերում[4]։
Չնայած, որ բարորակ ուռուցքները կյանքի համար վտանգավոր չեն համարվում, սակայն բարորակ ուռուցքների շատ տեսակներ գործընթացի ընթացքում կարող են դառնալ քաղցկեղային (չարորակ)[6]։ Այդ և այլ հնարավոր վտանգների դեպքում բարորակ ուռուցքները վիրահատական միջամտությամբ հեռացվում են[7]։