From Wikipedia, the free encyclopedia
Բարոն Մյունհաուզենի ճանապարհորդությունը դեպի Լուսին կամ Բարոն Մյունհաուզենի արկածները, ֆիլմ է, որը հիմնված է Էրիխ Ռասպեի նույնանուն պատմվածքի վրա։
Ֆիլմի գլխավոր հերոսը վագրի հետ պայքարում պարտվում է և որպես տույժ նշանակվում մեղուների հովիվ։ Նա ամեն օր առավոտյան դուրս էր քշում մեղուներին, տանում բացատում արածացնում և երեկոյան վերադառնում փեթակների մեջ տեղավորում։ Մի օր էլ նա տուն բերելուց նկատեց, որ մի մեղու պակաս է։ Նա գնում է փնտրելու և տեսնում է, որ երկու մարդակեր արջեր հարձակվել են մեղվի վրա։ Նա տեսնելով սա միանգամից իր արծաթե կացինը շպրտում է արջերի վրա։ Արջերը վախից փախչում են։ Սակայն Բարոն Մյունհաուզենը հաշվի չէր առել իր ձեռքի հզորությունը և կացինը հասել էր լուսին։ Ինչ աներ. դա իր սիրած կացինն էր և նա հիշեց որ մի բույս կա, որ շատ արագ է աճում (բակլա)։ Շտապ բակլա տնկեց և բակլայի ցողունով բարձրացավ լուսին։ Ուրախ ուրախ վերցրեց կացինը, սակայն նկատեց, որ բակլան չորացել է, ինչ անել։ Նա մի կերպ լացը զսպում է և չորացած բակլայի ցողունից պարան է հյուսում։ Պարանով իջնում է լուսնից, սակայն մի քիչ իջնելուն պես պարանը պոկվում է և նա ընկնում է մի գետի մեջ և կես մղոն երկարությամբ փոս է ստեղծում։ Նա մտածում էր ինչ արեր, որ փոսից ելներ, բայց ոչինչ մտքին չէր գալիս։ Եվ ահա նա մատներով հողից աստիճան է պատրաստում և ցամաք ելնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.