From Wikipedia, the free encyclopedia
«Բարոն Մյունխհաուզեն» (չեխ․՝ Baron Prášil), չեխոսլովակական անիմացիոն-խաղարկային ֆենտեզի ֆիլմ՝ ստեղծված 1961 թվականին[5] ռեժիսոր Կարել Զեմանի կողմից Գոտֆրիդ Ավգուստ Բյուրգերի «Բարոն Մյունխհաուզենի զարմանալի ճանապարհորդությունները ջրում և ցամաքում» վեպի մոտիվներով։ Ռեժիսորը սյուժեում ավելացրել է ժամանակակից մարդու՝ տիեզերագնաց Տոնիկին, և այդպիսով ֆիլմի հիմքում ընկած է 18-րդ դարի ազնվականի ու 20-րդ դարի երիտասարդ գիտնական-տեխնոկրատի ֆանտազիաների մրցակցությունը։
Բարոն Մյունխհաուզեն չեխ․՝ Baron Prášil | |
---|---|
Երկիր | Չեխոսլովակիա |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[1], մուլտֆիլմ[1] և կենդանի դերասաններով մուլտֆիլմ |
Հիմք | Բարոն Մյունհաուզենի զարմանալի ճանապարհորդությունների և արշավների մասին դեպի Ռուսաստան և Բարոն Մյունհաուզենի անսովոր ճանապարհորդությունները, արշավները և սպորտային արկածները |
Թվական | 1962 |
Լեզու | չեխերեն |
Ռեժիսոր | Կարել Զեման[2][3] |
Սցենարի հեղինակ | Կարել Զեման, Յիրի Բրդեչկա[1] և Յոզեֆ Կայնար[1] |
Դերակատարներ | Յանա Բրեյխովա[3], Միլոշ Կոպեցկի[1], Ռուդոլֆ Ելինեկ[1], Կարել Հյոգեր[1], Յան Վերիխ[1], Ռուդոլֆ Հրուշինսկի[1], Էդուարդ Կոհոութ[1], Բոգուսլավ Զագորսկի[1], Կարել Էֆֆա[1], Ֆրատիշեկ Շլեգր[1], Յոզեֆ Հլինոմազ[1], Օտտո Շիմանեկ[1], Վացլավ Տրեգլ[1], Յան Լիբիչեկ[1], Յարկա Պիժլա[1], Միրոսլավ Հոլուբ[1], Միրոսլավ Հոմոլա[1], Ռիչարդ Զախորսկի[1], Zdeněk Hodr?[1] և Vítězslav Černý?[1] |
Օպերատոր | Իրժի Տարանտիկ |
Երաժշտություն | Զդենեկ Լիշկա |
Պատմվածքի վայր | Լուսին և Ստամբուլ |
Կինոընկերություն | Կենտրոնական կինովարձույթ |
Տևողություն | 83 րոպե[4] |
Երիտասարդ տիեզերագնաց Տոնիկը, իջնելով Լուսնի վրա, այնտեղ հանդիպում է Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» և «Լուսնի շուրջը» վեպերի հերոսներին, ինչպես նաև Սիրանո դը Բերժըրակին և բարոն Մյունխհաուզենին։ Նրանք բոլորը սկաֆանդր հագած Տոնիկին համարում են լուսնային բնակիչ։ Մյունխհաուզենը որոշում է «լուսնային մարդուն ցույց տալ Երկիրը։ Այդպես սկսվում են նրանց անհավատալի արկածները, որոնց թվում են թռիչքը Լուսնից Երկիր մի նավով, որ քաշում է թևավոր պեգասը, վենետիկյան արքայադստեր ազատումը թուրքական սուլթանի հարեմից, լողալը ծովերով հսկայական ձկան ներսում և մարտնչող պետությունների միջև պատերազմի դադարեցումն առանց մի հատիկ կրակոցի։
Ինչպես Կարել Զեմանի նախորդ աշխատանքում՝ «Բեք-Կապ կղզու գաղտնիքը», այնպես էլ «Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմում դերասաններ խաղը համադրված է անիմացիայի տարբեր ձևերի հետ, ընդ որում՝ նկարները ոճավորված են Գյուստավ Դորեի փորագրանկարների նման, որը նկարազարդել է Բյուրգերի վեպը[9]։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է սև-սպիտակ ժապավենով, որ հետագայում տոնավորվել է տարբեր գույներով համր ֆիլմերի նման[10][11]։
«Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմի պրեմիերան կայացել է 1962 թվականի հուլիսին, Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում[12][13], իսկ Չեխոսլովակիայի կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան կայացել է 1962 թվականի սեպտեմբերի 21-ին[12][14]։ Ամերիկյան վարձույթում ֆիլմը ներկայացվել է 1964 թվականին «Հոյակապ բարոն Մյունխհաուզենը» (անգլ.՝ The Fabulous Baron Munchausen) խորագրով[12]։ Խորհրդային Միությունում ֆիլմի պրեմիերան կայացել է 1963 թվականի փետրվարի 11-ին[15] (կրկնօրինակվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1962 թվականին[16])։
2016 թվականին ֆիլմն ամբողջովին վերականգնվել է։ Թվային ռեստավրացիան իրականացվել է «Nadace české bijáky» հիմնադրամի, Կարել Զեմանի թանգարանի և Չեխիայի հեռուստատեսության հետ միասին «Մաքրենք ֆանտազիայի աշխարհը» (չեխ․՝ Čistíme svět fantazie) նախագծի շրջանակներում մշակույթի նախարարության աջակցությամբ[18][19]։ Վերականգնումը հսկել է ռեժիսորի դուստրը՝ Լյուդմիլա Զեմանովան[11]։ Վերականգնված տարբերակի պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 27-ին Զլինի մանկական ու երիտասարդական կինոյի փառատոնում[20]։ 2016 թվականի նոյեմբերին «Բարոն Մյունխհաուզեն» ֆիլմը թողարկվել է Blu-ray Disc սկավառակներով[21]։
Ըստ Թերրի Գիլիամի՝ այս ֆիլմը դարձել է այն աղբյուրներից մեկը, որ ոգեշնչել է Մյունխհաուզենի արկածների իր կինոտարբերակի ստեղծումը[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.