Բարոկկո ճարտարապետությունը գեղարվեստական ուղղություն և ճարտարապետական ոճ է, ներառում է մի շարք պատմական-տարածաշրջանային գեղարվեստական ոճեր, ուղղություններ և դպրոցներ, ինչպես նաև ընդգրկում է Եվրոպայի և Ամերիկայի երկրներում (հատկապես Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի) ճարտարապետության զարգացման դարաշրջանը՝ մոտ 150-200 տարի։ Բարոկկո ոճը պատմական զարգացման ընթացքում իր արտահայտությունն է գտել արվեստի բոլոր ճյուղերում, նախ և առաջ ճարտարապետության, այնուհետև գեղանկարչության մեջ, թատրոնում (և նրա հետ կապված գրականության մեջ, երաժշտությունում), քանդակագործության մեջ։
|
Ձախից աջ՝ Սուրբ Իգնատիուս (Իտալիա), Սանտա Պրիսկա դե Տասկո (Մեքսիկա), Սեն Ժերվե (Ֆրանսիա), Սմոլնիի մենաստան (Ռուսաստան) |