Բարձր Վերածնունդ
From Wikipedia, the free encyclopedia
Բարձր Վերածնունդ, կերպարվեստի զարգացման ժամանակաշրջան իտալական Վերածննդի մեջ։ Բարձր Վերածննդի ժամանակաշրջանի սկիզբը ավանդաբար համարվել է 1490-ական թվականները, երբ ստեղծվել Խորհրդավոր ընթրիքը (Լեոնարդո դա Վինչի) որմնանկարը Միլանում և Լորենցո դե Մեդիչիի մահը Ֆլորենցիայում և ավարտվել է 1527 թվականին Կառլ V-ի զորքերի` Հռոմից վռնդվելուց հետո։ Այս տերմինն առաջին անգամ օգտագործվել է գերմաներենով (Hochrenaissance) 19-րդ դարի սկզբում։ Նախահիմքը Բարձր ոճի գեղանկարչության ու քանդակագործության մեջ է, որը նկարագրվել է Ջոհանն Յոահիմ Վինքելմանի(Johann Joachim Winckelmann ) կողմից[1]։ Վերջին քսան տարիների ընթացքում տերմինի գործածումը հաճախակի քննադատվում է ակադեմիական արվեստի պատմաբանների կողմից՝ անտեսելով պատմական զարգացումները և կենտրոնանալով մի քանի iconic աշխատանքների վրա[2]։