Բարիումի սուլֆատ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Բարիումի սուլֆատ, BaSO4, ծծմբական թթվի բարիումական աղը։ Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 4500 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 1580 °C։ Ջրում և նոսր թթուներում գործնականորեն չի լուծվում (1 լ ջրում լուծվում է 2 մգ, 18 °C-ում)։ Լուծվում է ծծմբական թթվի խիտ լուծույթներում (կոմպլեքսային միացության առաջացում)։ Բնության մեջ հանդիպում է բարիտ միներալի ձևով։ Բարիումի սուլֆատը օգտագործվում է թղթի, ռետինի, խեցեղենի արտադրություններում որպես լցանյութ, նավթահորերի հորատման համար օգտագործվող խառնուրդներում՝ ծանրացուցիչ։ Բարիումի սուլֆատը լավ կլանում է ռենտգենյան ճառագայթները և օգտագործվում ստամոքս-աղիքային հիվանդությունների ռենտգենահետազոտման համար։ Մտնում է բարիտային ցեմենտի և լիտոպոնի բաղադրության մեջ։
Արագ փաստեր Բարիումի սուլֆատ, Քիմիական բանաձև ...
Բարիումի սուլֆատ | |
---|---|
Քիմիական բանաձև | BaO₄S |
Մոլային զանգված | 3,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 4,5 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 2876 ℉[2] և 1350 °C[3] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 2912 ℉[2] |
Գոլորշու ճնշում | 0 Pa[2] |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 7727-43-7 |
PubChem | 24414, 517271, 139207729 |
EINECS համար | 231-784-4 |
SMILES | [O-]S(=O)(=O)[O-].[Ba+2] |
ЕС | 231-784-4 |
RTECS | CR0600000 |
ChEBI | 22823 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել