From Wikipedia, the free encyclopedia
Բարիաթ Սոլթան Մեջիդովնա Մուրադովա (հունվարի 3 (16), 1914, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 3, 2001, Մախաչկալա, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան), կումիկ խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1960)[1]։
Բարիաթ Մուրադովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3 (16), 1914 |
Ծննդավայր | Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 3, 2001 (87 տարեկան) |
Մահվան վայր | Մախաչկալա, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Բարիաթ Մւրադովան ծնվել է 1914 թվականի հունվարի 3 (16)-ին (ըստ այլ աղբյուրների՝ սեպտեմբերի 10-ին[2]) Ներքին Ջենգուտայ գյուղում (ներկայում՝ Բույնակսկի շրջան, Դաղստան)[3] կամ Թեմիր Խան Շուրայում (ներկայում՝ Բույնակսկ)[2])։
Հոր զոհվելուց հետո դաստիարակվել է հորեղբոր՝ Դաղստանի մշակույթի հայտնի գործիչ Տատամ Մուրադովի ընտանիքում, ինչը որոշիչ դեր է ունեցել մասնագիտության ընտրության հարցում։ Վաղ տարիներից ելույթ է ունեցել համերգներում, մասնակցել է գեղարվեստական ինքնագործունեությանը և թատերական բեմադրությունների։
1926-1928 թվականներին եղել է Դաղստանի ռադիոկոմիտեի մենակատարուհի Մախաչկալայում։
1930 թվականին՝ երաժշտական-դրամատիկական տեխնիկումն ավարտելուց հետո, ելույթ է ունեցել տեխնիկումի կոլեկտիվի հիման վրա վերակազմավորված Կումիկյան երաժշտական-դրամատիկական թատրոնում (1955 թվականից՝ Ալիմ Սալավաթովի անվան, Մախաչկալա)։
Թատրոնում աշխատելու տարիներին մարմնավորել է ավելի քան 200 բեմական կերպարներ։ Կատարել է դերեր ողբերգություններում ու վոդևիլներում, կենցաղային կատակերգություններում ու սուր երգիծական դրամաներում, ինչպիսիք են՝ Սուսան («Նամուս», Շիրվանզադե), Կիստաման («Կարմիր պարտիզաններ», Ալիմ Սալավաթով), Ջումայսաթ («Մոլլա Նասրեդին», Մ. Կուրբանով), Շաքերխան («Ծառի տակ», Համիդ Ռուստամով), Ջամինաթ («Իրչի Կազակ», Մ.-Ս. Յա. Յախյաև), Ժիվկա («Տիկին մինիստրուհի», Բրանիսլավ Նուշիչ)։
Ունեցել է գեղեցիկ ձայն, ելույթ է ունեցել լեռնային աուլներում՝ կատարելով ժողովրդական, հերոսական ու կենցաղային երգեր (որոնցից շատերն ինքն է մշակել)։
Եղել է Դաղստանի ԻԽՍՀ Գերագույն խորհրդի 1-ին գումարման, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 5-րդ գումարման պատգամավոր (1958-1962), Խաղաղության պահպանման խորհրդային կոմիտեի անդամ։
Բարիաթ Մուրադովան մահացել է 2001 թվականի հունիսի 3-ին Մախաչկալայում։ Թաղվել է Գեներալ Օմարովի փողոցի (նախկինում՝ Հունգարացի մարտիկների) մոտ գտնվող մուսուլմանական գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.