Բարդա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պարտավ (գրաբ.՝ Պարտաւ, ադրբ.՝ Bərdə[1]), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Բարդայի շրջանում։ Շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ ▲38 500 մարդ (2012)։
Քաղաք | ||
---|---|---|
Պարտավ | ||
ադրբ.՝ Bərdə | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Պարտավի շրջան | |
Համայնք | Barda District? և Ջևանշիրի գավառ | |
ԲԾՄ | 76±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 40 122 մարդ (2008) | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Փոստային ինդեքս | AZ 0900 | |
Փոստային դասիչ | AZ 0900 | |
| ||
Առավել քան 2000 տարվա պատմություն ունեցող Պատմական Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Պարտավը գտնվում է դաշտային Արցախի՝ Տրտու (Թարթառ) գետի ափին[1]։
Քաղաքի հերթական վերաշինումը կապվում է Սասանյան Կավատ (488-496, 498/9-531) արքայի գործունեության հետ. «Ապա Կավատը... Առանում կառուցեց Բայլական քաղաքը և Պարտավը (Բարդա), որն ամբողջ սահմանային գոտու (գլխավոր) քաղաքն է...»[2][3][4]։ Հետագա դարերում նույնպես Պարտավը բազմիցս ավերվել է, սակայն ամեն անգամ վերստին շենացել։
Առհասարակ, որևէ պատմական անցքի հիշատակման առիթով Պարտավի անունը նշելիս պատմիչները մշտապես շեշտել են այդ քաղաքի առաջնային ու մեծ լինելու հանգամանքը։ Օրինակ, 450 թվականին Խաղխաղի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի զորքից պարտված պարսից բանակի մնացորդները, Եղիշեի վկայությամբ, ապաստան են գտել շահաստան քաղաքում։ Առանց Պարտավի անունը տալու էլ արդեն հասկանալի է, որ խոսքը Պարտավի մասին է, քանզի այդ տարածաշրջանում Պարտավը միակ «շահաստան» քաղաքն էր (շահաստան անունն էին կրում մեծ ու վաճառաշահ քաղաքները, նահանգների կամ գավառների գլխավոր քաղաքները)[5]։
Քաղաքը հիշատակում են նաև 7-րդ դարի պատմիչ Ղևոնդը և Մովսես Կաղանկատվացին[6][7]։ Կաղանկատվացու վկայությամբ Պարտավը բերդաքաղաք էր[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.