From Wikipedia, the free encyclopedia
Բարբարա Ստրոցցի (իտալ.՝ Barbara Strozzi, կամ իտալ.՝ Barbara Valle, օգոստոսի 6, 1619[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - նոյեմբերի 11, 1677[1][2], Պադովա, Վենետիկի հանրապետություն[3]), իտալացի երգչուհի (սոպրանո), մականունը «Վիրտուոզ» (իտալ.՝ Virtuosissima), դերասանուհի, երգահան բարոկկո դարաշրջանի[4]։
Բարբարա Ստրոցցի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Barbara Strozzi |
Ծնվել է | օգոստոսի 6, 1619[1] Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Երկիր | Վենետիկի հանրապետություն |
Մահացել է | նոյեմբերի 11, 1677[1][2] (58 տարեկան) Պադովա, Վենետիկի հանրապետություն[3] |
Գերեզման | Basilica of Saint Anthony of Padua |
Ժանրեր | բարոկկո դարաշրջանի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բնորդ, թատրոնի դերասանուհի, օպերային երգչուհի, երգերի հեղինակ և երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | լյուտնյա |
Կրթություն | Accademia degli Unisoni? |
Barbara Strozzi Վիքիպահեստում |
Բարբարա Ստրոցցին որդեգրված (գուցե արտամուսանական կապերից ծնված) դուստրն է Ֆլորենցիայի հայտնի Ստրոցցի ընտանիքի ներկայացուցիչ` բանաստեղծ Ջուլիո Ստրոցցիի, որն ինքն էլ արտամուսնական կապերից ծնված տղա էր։ Սովորել է Ֆրանչեսկո Կավալլիի մոտ։ Դարաշրջանի առաջին երաժիշտներից էր, ով սկսեց հրապարակել իր հեղինակային ստեղծագործությունները առանձին, այլ ոչ թե ժողովածուներում[5]։ Նա իրեն ամբողջովին նվիրում է կամերային վոկալի արվեստին, գրում էր մադրիգալներ, կանտատներ, սոպրանոյի համար արիետաներ, նվագում էր կլավեսին և լյուտնյա, զարգացնելով Կլաուդիո Մոնտեվերդիի ավանդույթները։ Նրա ստեղծագործությունների տեքստերի մեծ մասը պատկանում են իրեն որդեգրող հորը և նրա ընկերներին (որոնցից շատերը Բարբարա Ստրոցցիի սիրեկաններն էին)[6]։
Բարբարա Ստրոցցիի աշխատանքները վերահրատարակվում և օգտագործվում են մինչև օրս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.