From Wikipedia, the free encyclopedia
Բատայսկ, քաղաք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում: Հիմնադրվել է 1769 թվականին, քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին:.
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բատայսկ | |||||
Батайск | |||||
| |||||
Սուրբ Երրորդության տաճար | |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Ռոստովի մարզ | ||||
Համայնք | Ռոստովի մարզ | ||||
Քաղաքապետ | Վալերի Վասիլյեվիչ Պուտիլին | ||||
Հիմնադրված է | 1769 թ. | ||||
Այլ անվանումներ | գյուղ Բատայսկոյե | ||||
Տվյալ կարգավիճակում | 1938 թվականից | ||||
Մակերես | 77,68 կմ² | ||||
ԲԾՄ | 5 մ | ||||
Կլիմայի տեսակ | լեռնային | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | 119 807 մարդ (2015) | ||||
Տեղաբնականուն | բատայսկցիներ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 86354 | ||||
Փոստային դասիչ | 346880 - 346884, 346886 - 346889, 346892 - 346894 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 61, 161 | ||||
Պաշտոնական կայք | батайск-официальный.рф | ||||
| |||||
Բնակչությունը կազմում է 119 807[1] մարդ (2015)։
Քաղաքն ընկած է Կոյսուգ գետի վրա։ Դոնի Ռոստովից գտնվում է հարավ-արևելք 8 կմ հեռավորության վրա և համարվում է արբանյակ քաղաք։ Տարածքի մեծությունը՝ 77,68 կմ² է։ Հիմնականում ունի փողոցների ուղղանկյունաձև ցանց։ Թաղամասերի ճնշող մեծամասնությունը կառուցապատված է միհարկանի կարմիր աղյուսից տներով։
Քաղաքի անվանման մասին կան մի քանի վարկածներ։ Վ. Գրաչյովի և Ն. Ռեշետնյակի գավառագիտական ակնարկներում նշվում է, որ Բատայսկը իր անունն ստացել է Բատայսու գետակի անվանումից, որն էլ իր հերթին կոչվել է Բաթու խանի գետ, որի հավաքակայանը, իբր թե, եղել է այդ վայրերում։ Սակայն հեղինակները չեն հրապարակել իրենց սկզբնաղբյուրները։ Սակայն գավառագետ Պ. Օնոկոլովը և ուրիշները չեն գտել ոչ մի ապացույց, որ այստեղ եղել են Բաթու խանի զորքերը, ինչպես նաև Օնոկոլովը նկատել է, որ 1747 թվականի քարտեզի վրա գետը նշված է եղել որպես Բատայ, աչ թե Բատայսու։ Մեկ ուրիշ տարբերակով ստուգաբանվում է որպես բա տայ սու՝ թյուրքերենով որպես «գետակով խոնավ ցածրավայր »[2]։
XVIII դարի ընթացքում ներկայիս Բատայսկի տարածքը մի քանի անգամ Ռուսաստանից անցել է Թուրքիային և հակառակը։ Վերջնականապես Ռուսական կայսրության կազմ է մտել Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում 1768-1774 թվականներին, որից հետո նվաճված տարածքի վրա ձևավորվել է Ազովի նահանգը։ Սակայն այս շրջանի բնակեցումը սկսվել է դեռևս 1769 թվականին, երբ գեղջուկները անցնելով Դոն գետը հիմնավորվեցին Կոյսուգ գետի ափին և հիմնադրեցին Բատայսկը։ Հիմնականում այդ ժամանակահատվածում էլ գետի հոսանքի ներքին հատվածում զապորոժցիները հիմնադրեցին Կոյսուգի արվարձանը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.