![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/Bavenite-169892.jpg/640px-Bavenite-169892.jpg&w=640&q=50)
Բավենիտ
From Wikipedia, the free encyclopedia
Բավենիտ կամ բովենիտ, անտիգորիտի սերպենտինիտային դասի (Mg3(OH)O4Si2O5) կարծր, կոմպակտ տարատեսակ[3]։ Դասակարգված է որպես կիսաթանկարժեք քար[4], օգտագործվել է Նոր Զելանդիայի մաորի ցեղի կողմից գործիքներ, զարդեր պատրաստելու համար, իսկ Կառլ Ֆաբերժեի կողմից՝ ոսկերչական իրեր պատրաստելու համար[5]։ Հանքավայրեր հայտնաբերվել են աշխարհի տարբեր մասերում, օրինակ՝ Աֆղանստանում, Չինաստանում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում։ Գույնը սովորաբար տատանվում է մուգ կանաչից մինչև բաց կանաչ ձիթապտղի գույն, քիչ մոտենում է դեղինին։ Անվանակոչվել է Ջեյմս Դ. Դանայի կողմից 1850 թվականին քիմիկոս Ջորջ Թ. Բաուենի պատվին, որը 1822 թվականին անալիզի է ենթարկել բավենիտը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/c2/Serpentine-bowenite.jpg)
Բավենիտ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Սիլիկատներ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Ca₄Be₂₊ₓAl₂₋ₓSi₉O₂₆₋ₓ(OH)₂₊ₓ (x=0 to 1)[1] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.DF.25 |
Դանա դասակարգում | 70.5.3.1 |
Նույնականացում | |
Գույն | Սպիտակ, կանաչ, վարդագույն, դարչնագույն |
Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ[2] |
Մոոսի կարծրություն | 5,5-6,0 |
Փայլ | Ապակեփայլ, մետաքսափայլ |
Ենթակատեգորիա | ինոսիլիկատներ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Pounamu_pendant.jpg/640px-Pounamu_pendant.jpg)
Ինչպես նեֆրիտը, այնպես էլ բավենիտը, մաորիները դասակարգում են որպես pounamu, որը թարգմանաբար նշանակում է կանաչ քար և ունի առանձնահատուկ նշանակություն Նգայ Տահուի համար, քանի որ Նոր Զելանդիայի Հարավային կղզու մաորի ցեղի ավանդական հողերի վրա է գտնվել բավենիտի հանքավայրերի մեծ մասը[3]։ Պատմականորեն այն օգտագործվել է զանազան գործիքներ, զենքեր և զարդեղեն պատրաստելու համար, ներկայումս օգտագործվում է միայն որպես զարդաքար[6][7][8]։ Հարավային կղզու հանքավայրերը պահպանվում են օրենքով, և առանց Նգայ Տաուի թույլտվության՝ քար իրացնելը հանգեցնում է դատական հետապնդման[9]։ 1992 թվականին Նգայ Տաուն հաստատեց կանաչ քարի ռեսուրսների կառավարման պլան, որպեսզի ճիշտ կառավարի առևտրի բնագավառում թանկարժեք ռեսուրսի հանքավայրերը[10]։
Բավենիտի հանքավայրերը մեծ չեն, չնայած 1989 թվականին Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է մեծ հանքավայր։ Չինաստանի հանքավայրերը գտնվում են Սուչժոու շրջանում[11]։
Բավենիտը ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի պետական միներալն է[4]։