![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Baciccio_Autorretrato_Corredor_de_Vasari._Galer%25C3%25ADa_de_los_Uffizi.jpg/640px-Baciccio_Autorretrato_Corredor_de_Vasari._Galer%25C3%25ADa_de_los_Uffizi.jpg&w=640&q=50)
Բաչիչիո
From Wikipedia, the free encyclopedia
Ջովանի Բատիստա Գաուլի, մականվանյալ Բաչիչիո (Baciccio) (իտալ՝. Giovanni Battista Gaulli, մայիսի 8, 1639(1639-05-08)[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4] - ապրիլի 2, 1709(1709-04-02)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[5]), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարիչ, որմնանկարի ու դիմանկարի անվանի վարպետ։
Բաչիչիո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 8, 1639(1639-05-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 2, 1709(1709-04-02)[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[5] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, fresco painter և վիզուալ արտիստ |
Ժանր | դիմապատկեր և ֆրեսկո |
Ուշագրավ աշխատանքներ | Conversion of Paul?, The Sermon of St. John the Baptist? և A Blessed Abbess Receiving the Host from the Hands of Christ? |
Ուսուցիչ | Luciano Borzone? |
![]() |
Սկզբնական շրջանում Ճենովայում աշակերտել է Լուչանո Բորզոնեին։ 1653 թվականին եկել է Հռոմ, որտեղ ծանոթացել ու մտերմացել է անվանի քանդակագործ ու նկարիչ Ջովանի Լորենցո Բեռնինիի հետ։ Վերջինս օգնել է Գաուլիին կարևոր պատվերներ ձեռք բերելու գործում։ 1657 թվականին նկարչի ծնողները ժանտախտի համաճարակի զոհ են դարձել։
1662 թվականին Գաուլին անդամագրվել է Հռոմի Սուրբ Ղուկասի անվան գեղարվեստական ակադեմիային, տասներկու տարի անց ընտրվել այդ ակադեմիայի նախագահ (Principi):
Ջովանի Գաուլիի վաղ շրջանի աշխատանքներում զգացվում է Պիտեր Պաուլ Ռուբենսի և Անտոնիս վան Դեյկի, ավելի ուշ շրջանի գործերում՝ Ջովանի Բեռնինիի ստեղծագործական ազդեցությունը։
Գաուլի-Բաչիչիոն բազմաթիվ աշակերտներ է ունեցել, որոնցից հիշատակման են արժանի հատկապես հետագայում ճանաչված նկարիչներ դարձած Լուդովիկո Մաձանտին, Ջովանի Օդաձին[6] և Ջովանի Բատիստա Բրուգին[7]։ Ժամանակակիցները Գաուլիին բնութագրել են որպես արագ բռնկվող, բորբոքվող, բայց վրդովմունքի պատճառների վերացումից հետո շուտ հանգստացող, միաժամանակ՝ շատ ազատամիտ, առատաձեռն, աղքատախնամ անձնավորության[8]։