Բաշկորտոստանի արգելոց

From Wikipedia, the free encyclopedia

Բաշկորտոստանի արգելոցmap

Բաշկորտոստանի պետական բնական արգելոց գտնվում է Հարավային Ուրալի լեռնաճյուղավորումներում։

Արագ փաստեր Բաշկորտոստանի արգելոց, Տեսակ ...
Բաշկորտոստանի արգելոց
Thumb
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք, արգելոց և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԲաշկորտոստան
Հիմնվել էհուլիսի 11, 1930
Մակերես496,09 կմ²
ԲԾՄ685 մետր
Thumb
Բաշկորտոստանի արգելոց
Փակել

Պատմություն

Արգելոցը կազմակերպվել է 1930 թվականի հուլիսի 11-ին։ Մակերեսը կազմում է 49 609 հեկտար։

Բաշկորտոստանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության նախարարության խորհրդի 1951 թվականի որոշմամբ արգելոցը լուծարվել է, վերջինիս տարածքում ձևավորվել է անտառային տնտեսություն և անտառը ինտենսիվ շահագործվել է։

1958 թվականի նոյեմբերին Բաշկորտոստանի առաջին արգելոցը վերականգնվեց[1]։ Մինչև 1986 թվականը արգելոցը բաղկացած էր երեք տարածքներից՝ Ուրալ Տաու, Հարավային Կրակ և Պրիբելսկի։ Վերջինս 1986 թվականին վերածվել է անկախ արգելոցի՝ Շուլգան Տաշ։

2006 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և Մոսկվայի պետական համալսարանի (աշխարհագրության ֆակուլտետի) աշխատակիցների և ուսանողների ջանքերով մշակվել է արգելոցի տարածքային համալիրների քարտեզը[2]։

Աշխարհագրություն

Արգելոցը գտնվում է Բաշկորտոստանի (Հարավային) Ուրալի կենտրոնական մասում, Բաշկորտոստանի՝ Բուրզյանսկի, Աբզելիլովսկի, Բելորեցկի շրջանների տարածքում։ Հսկվող տարածքի բնական սահման են՝ Կագա գետը հյուսիսից, Ուրալտաու լեռնաշղթայի արևմուտյան լանջերը արևելքից, հարավից Ուզյան գետը և Կրակ լեռնաշղթայի հարավային հատվածի արևելյան լանջերը հարավից։

Արգելոցի ռելիեֆը լեռնային է։ Լեռնաշղթաներից շատերի գագաթները հարթ են և ծածկված են անտառներով։ Խիտ անտառային ծածկույթներին հաջորդում են հարավային լեռնաշղթայի տափաստանները, տարբեր բուսատեսկաներով հարուստ մեծ և փոքր մարգագետիններով։ Երկու տարածքներում էլ ռելիեֆն ունի իր առանձանահատկությունները։

Արգելոցի տարբեր տարածքներում կիման տարբեր է, բայց հիմնականում խիստ է, ջերմաստիճանն հասնում է մինչև -45 աստիճան։ Լեռներում ցրտահարություններ լինում են նույնիսկ ամռան ամիսներին։ Սառցահոսանք կարող է նկատվել ապրիլի առաջին կեսերին, իսկ ամսվա վերջին ձյունը հալվում է, պահպանվելով միայն լեռների հյուսիսային լանջերին։ Տեղումները ավելի քանի 500 մմ են, որոնց մեծ մասը տեղում է ամռան և աշնան ընթացքում։

Բուսական և կենդանական աշխարհ

Արգելոցում աճում են ավելի քան 700 տեսակ խոտային, թփային և ծառային բույսեր, բնակվում են կաթնասունների 51, թռչունների 155, ձկների 27, երկկենցաղների 4 և սողունների 6 տեսակներ։ Արգելոցի տարածքում հանդիպում են նաև բաշկորտոստյան վայրի մեղրատու մեղուներ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.