From Wikipedia, the free encyclopedia
Բան Ջաու (չինարեն՝ 班昭, երկրորդ անունը Հյուիբան չինարեն՝ 惠班, անգլ.՝ Ban Zhao, 45, Արևելյան Հան - 116, Հան դինաստիա, Չինական կայսրություն), չինացի հայտնի գրող։ Առաջին հայտնի չինուհի պատմաբանն է ու գիտնականը։
Բան Ջաու | |
---|---|
Ծնվել է | 45 |
Ծննդավայր | Արևելյան Հան |
Մահացել է | 116 |
Մահվան վայր | Հան դինաստիա, Չինական կայսրություն |
Քաղաքացիություն | Արևելյան Հան |
Երկեր | Lessons for Women? |
Մասնագիտություն | պատմաբան, փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծուհի, scholar, գրադարանավար և հրահանգիչ |
Ամուսին | Cao Shishu?[1] |
Ծնողներ | հայր՝ Ban Biao?[1] |
Ban Zhao Վիքիպահեստում |
Բան Ջաուն արիստոկրատական Բան ընտանիքից էր՝ Հան դինաստիայի ականվոր պետական գործիչ և պատմաբան Բան Բիաոյի դուստրը։ Նա ծնվել է Շենսի նահանգի՝ ժամանակակից Սյանյանի մոտակայքում գտնվող Անլին քաղաքում։ Ստացել է լավ կրթություն։ 59 թվականին ամուսնացել է տեղական զինվորական վերնախավի ներկայացուցիչ Ցաո Շիշուի հետ։ Սակայն, շատ չանցած այրիացել է և երբևէ չի ամուսնացել։ Բան Ջաուն սկսել է զբաղվել գիտությամբ, գրել է բանաստեղծություններ, տրակտատներ, հետաքրքրվել է պատմությամբ, աշխարհագրությամբ և մաթեմատիկայով։ 92 թվականին կանչվել է Հե դի կայսեր արքունիք, մահացած եղբոր՝ Բան Գուից հետո, Հան դինաստիայի պատմության շարունակությունը գրելու համար։ Շատ շուտով կայսրից ստանում է հանձնարարություն ուսուցանել դասական գրականություն, պատմություն, աշխարհագրություն և մաթեմատիկա իր աղջիկներին և պալատական կանանց։ Որի համար ստացել է Ցաո Դագա (պատվավոր Ցաո աղջիկ) կոչումը։
Կայսեր մահվանից հետո՝ 106 թվականին Բան Ջաուն դառնում է Դեն Սուի (Բան ՉՋաուի նախկին սան) խնամակալի խորհրդատուն, ով Չինաստանի փաստացի տիրակալն էր Շան դի և Ան դի կայսրերի օրոք։ Որոշ ժամանակ անց ստանում է կայսերական գրադարանի կառվարչի պաշտոն։ Այս պաշտոնում կազմակերպում է հին ձեռագրերի կրկնօրինակման աշխատանքներ՝ դրանց հետագա տարածման նպատակով։ Բան Ջաուն մինչև իր կյանքի վերջ մեծ ազդեցություն է ունեցել կայսերական արքունիքում։ Մահացել է 116 թվականին կայսրության մայրաքաղաք Լոյանում։
Բան Ջաույի ամենանշանակալից աշխատություններից է «Հան գիրքի» ավարտումը՝ Արևելյան Հան դինաստիայի պատմությունը, եղբոր՝ Բան Գուից հետո։ Որտեղ ավելացվել է նաև Հե դի կայսեր մոր՝ կայսրուհի Դուի ծագումնաբանությունը և տրակտատներ աստղագիտության վերաբերյալ։
Կարևոր աշխատանքներից է համարվել նաև «Կանաց ուղեցույցը», որը Բան Ջաուն կազմել է երիտասարդ արիստոկրատուհիների համար։ Այստեղ խորհուրդներ է տրվում անձնական կյանքի, դաստիարակության վերաբերյալ, շեշտվում է հնազանդ և կրթված լինելու անհրաժեշտությունը։
Հենան նահանգ ճանապարհորդելուց հետո, Բան Ջաուն 101 թվականին գրում է «Ճանապարհորդություն դեպի արևելք» աշխատությունը։ Ինչպես նաև գրել է «Հիշողություն» աշխատությունը, որը չի պահպանվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.