Բանիցա
From Wikipedia, the free encyclopedia
Բանիցա (բուլղար․՝ баница), ավանդական բուլղարական ուտեստ՝ պատրաստված շերտավոր խմորից։ Առավել տարածված են պանիրով կամ կաթնաշոռով միջուկները, բայց հնարավոր են նաև պատրաստման տարբերակներ, որոնք կպարունակեն մսային խճողակ, միրգ և այլն։ Բանիցան հանդիսանում է ավանդական մշակութային ավանդույթների և ծիսակարգերի, Սուրբծննդյան, Ամանորի, Սուրբ Զատիկի[1] տոնական սեղանների հին բաղադրատարրերից մեկը։ Բանիցան Բուլղարիայում տարածված ուտեստ է արագ սննդի փողոցային վաճառակետերում, խանութներում ներկայացված են բանիցայի սառեցված կիսաֆաբրիկատներ։
Արագ փաստեր Բանիցա, Ենթատեսակ ...
Ենթատեսակ | թխվածք, սննդամթերք և ձվով ուտեստ |
---|---|
Առաջացման երկիր | Բուլղարիա |
Հիմնական | ձու և Ֆիլո |
Banitsa Վիքիպահեստում |
Փակել