Բանդիտիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Բանդիտիզմը քրեական իրավունքում պետական կառավարման հիմքերի և սոցիալական հասարակության դեմ ուղղված ամենավտանգավոր հանցագործություններից մեկն է։ Տարբեր պետությունների քրեական օրենսդրությունը ոչ միշտ է նախատեսում «բանդիտիզմը» որպես առանձին հանցագործություն, սակայն շատ երկրների օրենսդրության մեջ առկա են հանցագործության այս ձևին մոտիկ հանցակազմեր (հանցավոր խմբի կողմից կատարված ավազակություն, շորթում, բռնի գործողությունների տարբեր ձևեր և այլն)։