Բանալի (երաժշտական)
From Wikipedia, the free encyclopedia
Բանալի (իտալ.՝ chiave, իսպ.՝ clave, լատին․՝ clavis), գծային նոտագրում, ձայնի հնչեղության որոշիչ նոտա։ Բանալիների հիմնական տիպերը, որոնք ընդունված են հնգագիծ տակտային նոտավորման մեջ, հետևյալն են՝ բանալի «սոլ», բանալի «ֆա» և բանալի «դո»։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Clefs_chord.png/640px-Clefs_chord.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/%D0%9A%D0%BB%D1%8E%D1%87%D0%B8.svg/640px-%D0%9A%D0%BB%D1%8E%D1%87%D0%B8.svg.png)
Ներկայումս բարձր հնչյունաշար ունեցող բոլոր ձայների և երաժշտական գործիքների համար գործածվում է ջութակի, իսկ ցածր հնչյունաշար ունեցող ձայների և նվագարանների համար՝ բասի Բանալի։ Գործածական են նաև ալտի Բանալի՝ ալտ լարային գործիքի, և տենորի դո Բանալի (երբեմն)՝ թավջութակի, ֆագոտի և տրոմբոնի համար։ Բանալիների արտաքին տեսքը գոյացել է լատինական (սոլ),
(դո) և
(ֆա) տառերի ձևափոխումից։