հարավաֆրիկացի քաղաքական և պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Բալթազար Յոհաննես Ֆորսթեր (աֆրիկաանս՝ Balthazar Johannes Vorster, դեկտեմբերի 13, 1915[1][2][3], Uitenhage, Նելսոն Մանդելայի ծովախորշ քաղաքային շրջան, Eastern Cape, Արևելյան Կապ, ՀԱՀ - սեպտեմբերի 10, 1983[1][2][4][…], Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի քաղաքական և պետական գործիչ, ապարտհեյդի ռեժիմի ղեկավարներից մեկը։ 1961-1966 թվականներին եղել է արդարադատության նախարար, ոստիկանության և կալանավայրերի նախարար։ 1966 թվականից մինչև 1978 թվականը եղել է վարչապետ և Ազգային կուսակցության առաջնորդ։ 1978-1979 թվականներին եղել է ՀԱՀ պետական նախագահ։
Բալթազար Ֆորսթեր | |
Կուսակցություն՝ | Ազգային կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սթելենբոսի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Dutch Reformed Church? |
Ծննդյան օր | դեկտեմբերի 13, 1915[1][2][3] |
Ծննդավայր | Uitenhage, Նելսոն Մանդելայի ծովախորշ քաղաքային շրջան, Eastern Cape, Արևելյան Կապ, ՀԱՀ |
Վախճանի օր | սեպտեմբերի 10, 1983[1][2][4][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Պարգևներ | |
Ծնվել է ֆերմեր ոչխարաբույծի ընտանիքում, եղել է տասնհինգերորդ երեխան։ Ավարտել է Սթելլենբոսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1938 թվականին որոշ ժամանակ աշխատել է Հարավաֆրիկյան Միության Կապի գավառի դատարանում։ Երիտասարդ տարիներին Բալթազար Ֆորսթերը հարել է արմատական աֆրիկաներ ազգայնականներին։ Նա հավատարիմ է մնացել սպիտակ ռասիզմի գաղափարներին։ Նա համալսարանում ղեկավարում էր համապատասխան կողմնորոշումների բանավեճային ակումբը, ուսանողական խորհրդի նախագահի տեղակալն էր, աֆրիկաներյան Ազգային կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ։ Նա եղել է վճռական հակակոմունիստ և լիբերալիզմի հակառակորդ։
1939 թվականին Բալթազարը մտավ պրոնացիստական Օսսեվաբրանդվագ կազմակերպություն։ Նա հանդես էր գալիս ՀԱՄ-ի Բրիտանական կայսրությունից անկախության համար, համագործակցելով հիտլերյան Գերմանիայի հետ, դեմ էր Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցությանը։ Նա աֆրիկաանս լեզվով թարգմանեց Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ» -ը։
1942 թվականին Ֆորսթերը ձերբակալվեց գերմանական քարոզչության համար։ Նրան պահում էին հարավաֆրիկյան ազգայնականների, գերմանացի և իտալացի ռազմագերիների ճամբարում։ Ազատ է արձակվել 1944 թվականին, վերսկսել է քաղաքական գործունեությունը Ազգային կուսակցությունում։ Նա հանդիսանում էր Բրուդերբոնդ աֆրիկաներյան գաղտնի ընկերության անդամ։
1948 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Ազգային կուսակցությունը և անցավ իշխանության գլուխ։ Կառավարությունը ղեկավարում էր ապարտհեյդի գաղափարախոս Դանիել Ֆրանսուա Մալանը։ ՀԱՄ-ում հաստատվեց մի ռեժիմ, որը սկզբունքորեն համապատասխանում էր Բալթասար Ֆորսթերի և Օսեվաբրանդվագի ծրագրերին։ 1953 թվականի ընտրություններում Բալթազար Ֆորսթերն Ազգային կուսակցությունից ընտրվեց ՀԱՄ խորհրդարանի անդամ։ Առաջադրվեց կուսակցության ղեկավար կազմում` դառնալով ծայրահեղ աջ ռասիստական թևի առաջատարներից մեկը[5]։ 1961 թվականին Ֆորսթերը Հենդրիկ Ֆերվուրդի կառավարությունում նշանակվեց արդարադատության նախարար, 1966 թվականին՝ ՀԱՀ Ոստիկանության և կալանավայրերի նախարար։
1966 թվականի սեպտեմբերի 6-ին Հենդրիկ Ֆերվուրդը սպանվեց։ 1966 թվականի սեպտեմբերի 13-ին Բալթազար Ֆորսթերը զբաղեցրեց ՀԱՀ վարչապետի պաշտոնը։ Նա իրականացրեց ապարտհեյդի կոշտ քաղաքականություն, վերացրեց խորհրդարաննում երկրի «գունավոր» բնակչության համար նախատեսված քվոտաները (սևամորթ աֆրիկացիները նախկինում էլ ներկայացված չեն եղել)։ 1969 թվականին Ֆորսթերը հանձնարարեց Օսսեվաբրանդվագի իր կողմնակից Հենդրիկ վան դեն Բերգին ղեկավարել քաղաքական ոստիկանությունը` Պետական անվտանգության բյուրոն, որին տրվեցին լայն պատժիչ իրավասություններ։ Արդարադատության նախարարությունը միավորվեց Ոստիկանության և կալանավայրերի նախարարության հետ` դառնալով միասնական պատժիչ գերատեսչություն, որի ղեկավար նշանակվեց համոզված ռասիստ Ջիմմի Կրյուգերը։
Միաժամանակ վարչապետ Ֆորստերը փորձում էր ստեղծել միջռասսայական լարվածության մեղմացման և ՀԱՀ միջազգային մեկուսացման ճեղքման տպավորություն։ Հռչակվում է Տրանսկեյի և Բոպուտատսվանայի բանտուների անկախությունը։ Ուլտրաաջ ռասիստների առաջնորդ Էժեն Տերբլանշը, ով նույնիսկ ձևական զիջումներ թույլ չտվեց նեգր բնակչության նկատմամբ, կտրուկ քննադատեց Ֆորսթերին «լիբերալիզմի» համար։ Ազգային կուսակցության բողոքները հանգեցրին ՀԱՀ-ի և Մալավիի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև թույլատրեցին մաորիացի ռեգբիստներին նոր զելանդական հավաքականի կազմում մասնակցելու ՀԱՀ-ում կազմակերպվող մրցումներին։
Մյուս կողմից, ապարտհեյդի հակառակորդ Հելեն Սազմանը Ֆորստերի մոտ տեսնում էր «մարդկային գծեր», ի տարբերություն «սատանայական» Ֆերվուրդի։ ՀԱՀ-ի մասին խոսվում էր «որպես աշխարհի ամենաերջանիկ ոստիկանական պետության», խոսվում էր նաև վարչապետի «հաճելի խոհեմության» մասին[6]։
Սակայն Ֆորսթերի իշխանության օրոք ընդհանուր առմամբ ապարտհեյդի ռեժիմը չփոխվեց։ Նրա քաղաքականությունը ուղղված էր ՀԱՀ-ում աֆրիկաներ համայնքի արտոնյալ դիրքի պահպանմանը։ Բարեփոխումների ծրագրերը մնացել էին հռետորության և «գոլորշի բաց թողնելու» մակարդակի վրա։ Ընդդիմությունը խիստ հալածանքների էր ենթարկվում, Ֆորսթերի իշխանության օրոք սպանվեց Սոուետոն, մահացավ Սթիվ Բիկոն։
Հատուկ ռազմաքաղաքական ուղղություն էր համարվում Նամիբիայում օկուպացիոն ռեժիմի պահպանման համար պայքարը։ Շարունակելով ռազմական գործողությունները ՍՎԱՊՕ-ի դեմ, Ֆորսթերի կառավարությունը փորձում էր հակամարտությունը կարգավորել աֆրիկյան համեստ կազմակերպությունների հետ պայմանավորվածությամբ։ 1975-1977 թվականներին Վինդհուկում կայացավ սահմանադրական ժողով։ Նրա արդյունքներով համաձայնություն ձեռք բերվեց ժամանակավոր կառավարման վերաբերյալ[7] և ստեղծվեց աֆրիկյան կազմակերպությունների կոալիցիայի Տուրնհալլեի դեմոկրատական ալյանսը, որոնք պատրաստ էին համագործակցել ՀԱՀ կառավարության հետ։ Կառավարությունը գլխավորում էր Դիրկ Մաջը, սակայն ՍՎԱՊՕ-ն շարունակում էր մնալ անհաշտ ընդդիմության դիրքերում։ Անգոլական հակամարտության հետ կապված Նամիբիայի պատերազմը շարունակվում էր նաև Ֆորսթերի կառավարության հրաժարականից հետո։
Ֆորսթերի կառավարության արտաքին քաղաքականությունը բարդանում էր ՀԱՀ միջազգային բոյկոտի պայմաններում։ Մեկուսացումից դուրս գալու փորձերը, օրինակ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հակակոմունիզմի և հակասովետիզմի ընդհանուր հարթակում գտնվելով հարաբերություններ հաստատելու փորձերը ցանկալի արդյունք չէին տալիս։
ՀԱՀ-ի հետ միակ բարեկամ աֆրիկյան երկրներն էին մնում Հարավային Ռոդեզիան և Մալավին։ Հակակոմունիստական հիմքի վրա պահպանվում էին Լատինական Ամերիկայի ռազմական բռնապետական ռեժիմի հետ կապերը և 1974 թվականին ՀԱՀ կառավարությունը վարկ է տրամադրում գեներալ Պինոչետի չիլիական խունտային։ Մշակվում էր նախագիծ «Հարավատլանտյան պայմանագրի կազմակերպության»-ը («ՍԱՏՕ») ՀԱՀ-ի մասնակցության վերաբերյալ, սակայն այն զարգացում չստացավ։ Շահական Իրանի հետ գործում էին տնտեսական հարաբերություններ, առաջին հերթին նավթի գնումների գծով։
Բավականին ինտենսիվ էին զարգանում հարաբերությունները ՀԱՀ-ի և Իսրայելի միջև, որին նպաստեցին ընդհանուր հակառակորդների առկայությունը և երկու երկրների միջազգային բարդ իրավիճակը։ Երիտասարդ Ֆորսթերի նացիստական համոզմունքները մոռացության մատնվեցին[8]։ Գաղտնի կապերը սկսվեցին 1975 թվականից, հաջորդ տարի Բալթազար Ֆորսթերը պաշտոնական այցով մեկնեց Երուսաղեմ` հանդիպելով Իցհակ Ռաբինի, Մոշե Դայանի և Մենախեմ Բեգինի հետ[9]։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին լայն տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։
Լուրջ պարտությամբ ավարտվեց ՀԱՀ-ի միջամտությունը 1975-1976 թվականների անգոլական քաղաքացիական պատերազմին։ Ֆորսթերի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ ռազմական վերահսկողություն սահմանվի անգոլա նամիբիական սահմանի և կարևոր ռազմավարական նշանակության օբեկտների նկատմամբ, որպեսզի խուսափեն լայնամասշտաբ զինված առճակատման մեջ ներքաշվելուց։ Սակայն անհրաժեշտություն առաջացավ ներգրավվել ռազմական գործողությունների մեջ, բայց Անգոլա ուղարկված ուժերի անբավարությունը հանգեցրեց պարտության և երկարատև սահմանային պատերազմների։ Պաշտպանության նախարար Պիտեր Բոտան և զինված ուժերի հրամանատար Մագնուս Մալանը Ֆորսթերին համարում էին անգոլական պարտության պատասխանատու։
«Ֆորսթերի դարաշրջանի» ավարտի կարևոր նախագծերից էր ՀԱՀ միջուկային ծրագիրը։ Կալահարիի անապատում գտնվող ռազմաբազայում նախապատրաստվում էր փորձարկման անցկացում։ Այդ նախապատրաստություններն արձանագրվել էին խորհրդային արբանյակների կողմից, որին հետևեցին Մոսկվայի կոշտ արձագանքները, որին միացան ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Այս ամենից հետո ստիպված եղան հրաժարվել փորձարկումներից[10]։
Վարչապետ Ֆորսթերին առավել ծանր հարված հասցրեց Տեղեկատվության նախարարությունում բացահայտված կոռուպցիոն սկանդալը, այսպես կոչված «Էշել Ռուդի խարդախությունը»։ Տեղեկատվության նախարարությանը հանձնարարական տրվեց ազդել համաշխարհային մամուլի և հասարակության վրա, ՀԱՀ –ի վերաբերյալ դրական իմիջ ձևավորելու համար։ Սակայն 1977 թվականին բացահայտվեցին խարդախության և հատկացված միջոցների ոչ նպատակային օգտագործման փաստեր։ Կոռուպցիայի վերաբերյալ հրապարակված փաստերը համարվում էին անհամատեղելի աֆրիկաներյան բարոյական վարքականոնի հետ, որը ցնցումներ էր առաջացրել Ազգային կուսակցությունում[11]։
1978 թվականի հոկտեմբերի 2-ին Բալթազար Ֆորսթերը թողեց ՀԱՀ վարչապետի պաշտոնը, նրան փոխարինեց Պիտեր Բոտան։ 1978 թվականի հոկտեմբերի 10-ին Ֆորսթերը ստանձնեց նախագահի պաշտոնը, որը համարվում էր պատվավոր և կապ չուներ իրական իշխանության հետ։ 1979 թվականի հունիսի 4-ին նա վերջնականապես պաշտոնաթող եղավ։ Դա դիտարկվեց, որպես անգոլական պարտության և Տեղեկատվության նախարարության սկանդալի պատասխանատվության ստանձնում։
Վերջին տարիներին Բալթազար Ֆորսթերն ապրեց որպես մասնավոր անձ։ Նա Պիտեր Բոտայի բարեփոխումների հակառակորդն էր և 1982 թվականին աջակցեց Անդրիս Տրեուրնիխտի Պահպանողական կուսակցության ստեղծմանը։
Բալթազար Ֆորսթերը մահացավ 67 տարեկանում։ Նրա անունով են կոչվում հեռահաղորդակցության աշտարակը Պրետորիայում, Կիմբերլիի օդանավակայանը, Յոհաննեսբուրգի ոստիկանական բաժանմունքը, Կարիդոուի հիվանդանոցը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.