Բազմագործիքավորող
From Wikipedia, the free encyclopedia
Բազմագործիքավորող, երաժիշտ, ով կարողանում է բազմաթիվ տարբեր գործիքներ նվագել։
Բազմագործիքավորողներ չեն այն երաժիշտները, որոնք նվագում են իրար մոտ կառուցվածքով և տեխնիկայով մի քանի հարակից գործիքներ (օրինակ․ կիթառ, բաս կիթառ և ուկուլե, կամ ջութակ և ալտ)։ Չկա գործիքների քանակի հստակ սահմանում, որոնք պետք է կարողանա նվագել երաժիշտը, որպեսզի համարվի բազմագործիքավորող։ Որպես կանոն, նման երաժիշտները պրոֆեսիոնալ կերպով տիրապետում են մի քանի տեսակի գործիքներ (լարային, ստեղնաշարային, փողային և այլն) նվագելու տեխնիկային։ Բազմագործիքավորողները, ստուդիայում աշխատելով սեփական նախագծերի վրա, հաճախ նախընտրում են ինքնուրույն ձայնագրել տարբեր գործիքների պարտիաներ՝ սեսիոն երաժիշտներներ հրավիրելու փոխարեն։ Միևնույն ժամանակ, հայտնի բազմագործիքավորողները հաճախ իրենք են աշխատում որպես սեսիոն երաժիշտներ այլ արտիստների հրավերներով։
Օրինակ, Բրայան Ջոնսը՝ The Rolling Stones խմբի հիմնադիրը, կարողանում էր յուրաքանչյուր գործիք յուրացնել կես ժամում[1]։ Բացի կիթառից, նա մարիմբա (Under My Thumb, Out of Time), սիտար (Paint It Black, Street Fighting Man), շրթնահարմոն (Come On), ակորդեոն, քսիլոֆոն, տարբեր ստեղնաշարայիններ (դաշնամուր, օրգան, մելոտրոն և այլն) և փողային (սաքսոֆոն, գոբոյ) գործիքներ էր կարողանում նվագել։